Սեպտեմբեր, 2024
September 2024
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
Lenovo S90 Sisley. iPhone 6-ի հերթական Android-նմանակը
06/11/2014 11:22

Lenovo S90 Sisley. iPhone 6-ի հերթական Android-նմանակը

Վերջերս հայտնի էր դարձել, որ Lenovo ընկերությունը մշակում է S90 Sisley սմարթֆոնը, որը, ինչպես պարզվում է, իր արտաքին տեսքով հիշեցնում է iPhone 6-ը: Այս մասին հայտնի դարձավ սմարթֆոնի՝ օրեր առաջ կայացած պաշտոնական շնորհանդեսի ժամանակ: 

Երկու սմարթֆոնների միջև նկատելի միակ տարբերությունն այն է, որ S90 Sisley-ում բացակայում է TouchID կոճակը: Դրա փոխարեն արտադրողը օգտագործել է Android սարքերին հատուկ երեք սենսորային կոճակներ: Այդուհանդերձ, նմանությունն առանց այդ էլ ակնհայտ է:  

Իր ծրագրային միջուկով և գնով սարքը միանշանակ միջին դասի ներկայացուցիչ է: Այն աշխատում է քառամիջուկ Qualcomm պրոցեսորով, ունի 1 Գբ օպերատիվ հիշողություն, 13 Մպ հիմնական և 8 Մպ դիմային տեսախցիկներ: 1280х720 պիքսել թույլատրությամբ AMOLED-դիսփլեյի անկյունագիծը 5 դյույմ է, իսկ ալյումինե կորպուսի հաստությունը՝ 6.9 մմ:

 

Սմարթֆոնը հասանելի է ոսկեգույն, մոխրագույն, վարդագույն և սպիտակ գույներով, իսկ մոտավոր գինը կազմում է 330 ԱՄՆ դոլար: 

Լրահոս