Մայիս, 2025
May 2025
M T W T F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
Android օպերացիոն համակարգում անվտանգության խնդիր է հայտնաբերվել
21/10/2014 13:15

Android օպերացիոն համակարգում անվտանգության խնդիր է հայտնաբերվել

IT-անվտանգության ոլորտում հետազոտություններով զբաղվող Check Point Software Technologies ընկերությունը բավականին լուրջ խոցելիություն է հայտնաբերել Android օպերացիոն համակարգում, որը կապված է Binder հաղորդակցման համակարգի հետ: 

Բանն այն է, որ Android-ն ունի որոշակի առանձնահատկություններ: Ի տարբերություն մյուս օպերացիոն համակարգերի, այստեղ գրեթե բոլոր գործընթացներն ու հավելվածների միջև փոխազդեցությունը վերահսկվում է Binder-ի միջոցով: Հետազոտության արդյունքում հայտնաբերվել է խոցելիություն, որը հնսրսվորություն է տալիս վերը նշված համակարգի միջոցով օգտատիրրոջ մասին ստանալ ցանկացած տեսակի, այդ թվում՝ տվյալների մուտքագրման, բանկային գործարքների և SMS-հաղորդագրությունների պարունակության վերաբերյալ տեղեկատվություն: 

Խնդրի ամենակարևոր առանձնահատկությունը կայանում է նրանում, որ հավելվածների գերակշռող մասը, որ օգտատերերն օգտագործում են սարքի անվտանգությունն ապահովելու նպատակով, Binder –ի հետ չեն փոխազդում և հետևաբար թույլ չեն տալիս սահմանափակել համակարգի ֆունկցիաները: