Մայիս, 2025
May 2025
M T W T F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
Հոկտեմբերի 20-ին կգործարկվի Apple Pay վճարային ծառայությունը
16/10/2014 22:51

Հոկտեմբերի 20-ին կգործարկվի Apple Pay վճարային ծառայությունը

Apple ընկերությունը հայտնել է Apple Pay վճարային ծառայության գործարկման մասին, որն ԱՄՆ-ում աշխատելու է այս տարվա հոկտեմբերի 20-ից: 

Apple-ի ղեկավար Թիմ Քուքը նաև հայտնել է, որ նախորդ ամսում կայացած շնորհանդեսից հետո ընկերությունը լրացուցիչ 500 բանկերի հետ պայմանագիր է կնքել: Apple Pay-ից օգտվելու հնարավորություն են ունենալու American Express, MasterCard և Visa քարտապանները: 

Հիշեցնենք, որ Apple Pay վճարային ծառայությունը ներկայացվել էր iPhone 6-ին և iPhone 6 Plus-ին զուգահեռ: Apple-ի նոր սմարթֆոններում համակարգն աշխատելու է NCF չիպի միջոցով: Բացի այդ, Apple Pay-ը հասանելի է լինելու նաև Apple Watch խելացի ժամացույցներում: