Մայիս, 2025
May 2025
M T W T F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
Skype-ն օգտատերերին առաջարկում է վիդեոհաղորդագրություններ ուղարկելու համար նախատեսված նոր հավելված
15/10/2014 12:48

Skype-ն օգտատերերին առաջարկում է վիդեոհաղորդագրություններ ուղարկելու համար նախատեսված նոր հավելված

Skype-ը թողարկում է նոր հավելված, որը ստացել է Qik անվանումը և նախատեսված է կարճ վիդեոհաղորդագրություններով փոխանակվելու համար: 

Skype Qik-ը հնարավորություն է տալիս ուղարկել առավելագույնը 42 վայրկյան տևողությամբ վիդեոհաղորդագրություններ, որոնք, ի դեպ, օգտատերերը կարող են ձայնագրել առանց ինտեռնետ միացման: Նկարահանման համար կարող է օգտագործվել սմարթֆոնի ինչպես հիմնական, այնպես էլ դիմային տեսախցիկը: 

Qik-ը կարելի է ներբեռնել App Store, Google Play և Windows Store առցանց խանութներից: