Օգոստոս, 2025
August 2025
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Սմարթֆոնը ժեստերի միջոցով կառավարելու նոր տեխնոլոգիա
07/10/2014 16:34

Սմարթֆոնը ժեստերի միջոցով կառավարելու նոր տեխնոլոգիա

Վերջին տարիների ընթացքում սմարֆոնների օգտագործումն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով բազմաթիվ տեխնոլոգիաներ են մշակվել: Ձայնային հրահանգների տեխնոլոգիան, օրինակ, թույլ է տալիս խնդիրներ առաջադրել ու առանց անգամ սարքին դիպչելու ստանալ դրանց լուծումները: 

Elliptic Labs ընկերությունը մշակել է ևս մի հեռակառավարման տեխնոլոգիա, որը հիմնված է ձայների վրա, սակայն սմարթֆոնի հետ զրուցելու անհրաժեշտություն չի աառաջացնում: Ներկայացված նախատիպը հագեցած է հատուկ ուլտրաձայնային բարձրախոսներով ու համապատասխան ծրագրային ապահովմամբ: Գադջեթը կառավարելու համար բավական է մոտեցնել ձեռքը և դիմել որոշակի ժեստերի օգնությանը: Ձեռքի ափից և մատներից արձակվող ձայնի միջոցով սարքը նախ հասկանում է ժեստը, այնուհետեվ կատարում համապատասխան հրահանգը: 

Կա հավանականություն, որ հաջորդ տարի նման տեխնոլոգիայով զինված սմարթֆոններ հասանելի կլինեն նաև խանութներում: Կա հավանականություն, որ հաջորդ տարի նման տեխնոլոգիայով զինված սմարթֆոններ հասանելի կլինեն նաև խանութներում: