Մայիս, 2025
May 2025
M T W T F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
Android օպերացիոն համակարգում կրիտիկական խոցելիություն է հայտնաբերվել
31/07/2014 13:13

Android օպերացիոն համակարգում կրիտիկական խոցելիություն է հայտնաբերվել

Bluebox Labs ընկերության անվտանգության ոլորտի փորձագետներն Android բջջային օպերացիոն համակարգում խոցելիություն են հայտնաբերել: Այն հաքերներին դեպի սարքեր ազատ մուտք է ապահովում և թույլ է տալիս ստանալ ցանկացած տիպի, այդ թվում՝ Google Wallet-ում իրականացվող ֆինանսական գործարքների և էլեկտրոնային փոստի նամակագրության վերաբերյալ տեղեկատվություն: 

Խոցելիությունը ստացել է Fake ID անվանումը: Առաջին անգամ այն հայտնաբերվել է 2010 թվականին՝ Android 2.1 տարբերակի թողարկմանը զուգահեռ: Fake ID-ն սպառնալիք է հանդիսանում գրեթե բոլոր Android սմարթֆոնների համար: Այն վտանգ չի ներկայացնում միայն Android 4.4 (KitKat) տարբերակով աշխատող սարքերի համար: 

Bluebox Labs-ի աշխատակից Ջեֆ Ֆորիստելը հայտնել է, որ խոցելիության տեխնիկական մանրամասները բացահայտվելու են Black Hat USA կոնֆերանսի շրջանակներում, որի մեկնարկը տեղի կունենան օգոստոսի 2-ին, Լաս Վեգասում: