Մայիս, 2025
May 2025
M T W T F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
Google Maps-ում ավելանում է ձայնային նավիգացիոն հրահանգների ֆունկցիա
18/07/2014 12:34

Google Maps-ում ավելանում է ձայնային նավիգացիոն հրահանգների ֆունկցիա

Google Maps-ի 8.2 տարբերակը որոշ փոփոխությունների է ենթարկվել: Այն համալրվել է նոր՝ ձայնային նավիգացիոն հրահանգների ֆունկցիայով, որն առավելապես օգտակար կլինի հեծանվորդների համար: 

Քարտեզի վերջին տարբերակի գլխավոր փոփոխությունը ձայնային հրահանգներ տալու հնարավորությունն է, օրինակ, հեծանիվ վարելու ընթացքում: Դրա համար անհրաժեշտ կլինի պարզապես սեղմել ինտերֆեյսի ձախ անկյունում պատկերված բարձրախոսի նշանով կոճակը: Ծրագրը կարող է պատասխանել մի շարք հարցերի կապված երթևեկության, շրջապտույտների, երթուղիների և մի շարք այլ բաների հետ:

Հեծանվորդները հնարավորություն կունենան տեղեկանալու ճանապարհների ռելիեֆի մասին և ըստ դրա ընտրել առավել հարմար ու անվտանգ երթուղին:  

Հավելվածի թարմացված տարբերակն արդեն հասանելի է Play Store-ում: