Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Instagram-ի անձնական հաղորդագրություններից օգտվում է օգտատերերի 25%-ը
11/07/2014 13:09

Instagram-ի անձնական հաղորդագրություններից օգտվում է օգտատերերի 25%-ը

Instagram-ը վերջապես Direct ծառայության օգտագործման վերաբերյալ տվյալներ է հրապարակել: Հիշեցնենք, որ Instagram Direct-ը գործարկվել է նախորդ տարվա դեկտեմբերին և նախատեսված է անձնական հաղորդագրություններ ուղարկելու համար: Սոցցանցի տրամադրած տվյալների համաձայն՝ ներկայումս այդ ծառայությունից օգտվում է օգտատերերի 25%-ը: 

25%-ն այնքան էլ վատ ցուցանիշ չէ, քանի որ ներառում է 45 միլիոն օգտատեր: Ավելի մտահոգիչ է այն փաստը, որ մնացած 75%-ն ընդգրկում է օգտատերերի, ովքեր բացի նրանից, որ չեն օգտվում Direct ծառայությունից, անգամ տեղյակ էլ չեն դրա գոյության մասին: 

Instagram Direct-ն, այնուամենայնիվ ունի նաև իր թերությունները: Զրույցը սկսելուց առաջ օգտատերը նախ պետք է նկար ներբեռնի, մշակի այն, ուղարկի զրուցակցին, ինչից հետո միայն կարող է ուղարկել հաղորդագրությունը:

Բարեբախտաբար, Instagram-ի ապագան կախված չէ Direct-ի հաջողություններից: Սոցցանցի օգտատերերի թիվը ներկայումս գերազանցում է 200 միլիոնը: