Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Twitter-ը մտադիր է բջջային հավելվածների գովազդ գործարկել
01/07/2014 09:28

Twitter-ը մտադիր է բջջային հավելվածների գովազդ գործարկել

Twitter սոցիալական կայքը պաշտոնապես միանում է Facebook-ին և Google-ին և իր բոլոր գովազդատուներին բջջային հավելվածների տեղադրում է առաջարկում: 

Ավելի վաղ Twitter-ի գովազդատուներից երկուսը՝ EA Games-ն ու Lyft-ը, հիմնվելով Twitter-ի օգտատիրական տվյալների վրա, կարողացել են ճիշտ կողմնորոշվել նպատակային լսարանի ընտրության հարցում և փորձարկել են ծառայությունը: Օգտատերերը, սեղմելով էկրանին հայտնված հղման վրա, ավտոմատ հայտնվում են App Store կամ Google Play առցանց խանութներում՝ հնարավորություն ստանալով ներբեռնել հավելվածը: 

Հետաքրքիր է նաև վճարման սկզբունքը, որով առաջնորդվում են ընկերությունները: Գովազդատուները Twitter-ին վճարում են միայն այն դեպքում, երբ օգտատերերը սեղմում են հղման վրա: 

Այս ճանապարհով Twitter-ը, ինչպես և մյուս խոշոր ընկերությունները, կփորձի լրացուցիչ շահույթ ստանալ: Պատահական չէ, որ Facebook-ի՝ գովազդից ստացված ամբողջ եկամտի 60%-ն ապահովում է հենց բջջային հավելվածների գովազդը: