Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Վերահսկեք Ձեր քունը Sleep Genius-ի օգնությամբ
29/05/2014 11:05

Վերահսկեք Ձեր քունը Sleep Genius-ի օգնությամբ

Առողջ քնի խնդիրը գնալով ավելի ու ավելի է անհանգստացնում մարդկանց: Այս հարցին ավելի մեծ պատասխանատվությամբ են փորձել մոտենալ Sleep Genius ընկերության ծրագրավորողները: Նրանց խորհուրդներով է առաջնորդվում անգամ NASA-ն՝ փորձելով կարգավորել տիեզերագնացների քունը:

Sleep Genius-ը Android և iOS հավելված է՝ նախատեսված քնի որակը բարելավելու համար, որն իրականացվում է հատուկ ձայների և երաժշտության միջոցով, որոնց ստեղծման համար ընկերության աշխատակիցները մի շարք հետազոտություններ են անցկացրել քնի և երաժշտության տեսության ոլորտում:

Հավելվածը բաղկացած է մի քանի հիմնական ֆունկցիաներից, որոնք ներառում են զարթուցիչը, քունը վերահսկելու համար նախատեսված 4 ծրագրերն ու կարճատև քունը: Հավելվածի գլխավոր առանձնահատկությունն օգտագործվող երաժշտությունն է:

Sleep Genius-ը հագեցած է ևս մի հավելվածով, որը նախատեսված է անքնությամբ տառապող երեխաների համար: Այն ներառում է հատուկ բաժին, որտեղ օգտատերերը կարող են գտնել առողջ քուն ապահովելու վերաբերյալ մի շարք խորհուրդներ, ինչպես նաև տեղեկատվություն այն մասին, թե ինչպես է աշխատում հավելվածը: