Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Android սմարթֆոնի տեսախցիկը կարող է աշխատել առանց օգտատիրոջ իմացության
26/05/2014 20:16

Android սմարթֆոնի տեսախցիկը կարող է աշխատել առանց օգտատիրոջ իմացության

Android օպերացիոն համակարգում տեղ գտած խոցելիությունը թույլ է տալիս առանց սմարթֆոնի տիրոջ իմացության կապ հաստատել սմարթֆոնի տեսախցիկի հետ, նկարներներ նկարել և ուղարկել դրանք տարբեր տեղեր: Հատկանշական է, որ սմարթֆոնի տիրոջը ոչ մի ազդանշան չի ուղարկվի առ այն, որ տեսախցիկն աշխատում է:

Սույն խոցելիությունը հայտնաբերել է Google-ի նախկին աշխատակից Շիմոն Սիդորը, ով փոքր տեսանյութ է պատրաստել, որտեղ և ցուցադրել է, թե ինչպես կարելի է օգտագործել սույն բացթողումը:

Սիդորը նշում է, որ սույն խոցելիության պատճառն այն է, որ Android-ը սահմանափակումներ չի դնում տեսախցիկի գործարկման մասին էկրանի վրա ստեղծված ազդանշանային ցուցիչի չափսի վրա: Սա հնարավորություն է տալիս ցուցիչը պատարստել 1×1 px չափսով և թաքցնել այն օգտատիրոջ հայացքից:

Ծրագրավորողը խորհուրդ է տալիս օգտատերերին լավ ուսումնասիրել այն հավելվածները, որոնց սմարթֆոնի տեսախցիկից օգտվելու թույլատվություն է տրվում: