Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Առաջին եռամսյակում աշխարհում թողարկվել է 266.9 միլիոն սմարթֆոն
21/04/2014 10:48

Առաջին եռամսյակում աշխարհում թողարկվել է 266.9 միլիոն սմարթֆոն

TrendForce ընկերության վերլուծաբանները հաշվել են, որ 2014 թվականի առաջին եռամսյակում ամբողջ աշխարհում թողարկվել է մոտ 266.9 միլիոն սմարթֆոն:

Թողարկված սմարթֆոնների այս տարվա ցուցանիշը 1.13%-ով գերազանցում է նախորդ տարվա առաջին եռամսյակի ցուցանիշը: Ընդ որում, ընկերության համոզմամբ այս տարվա երկրորդ եռամսյակում սմարթֆոնների արտադրությունը կաճի ևս 6.7%-ով՝ կազմելով 284.5 միլիոն գադջեթ:

Գրավելով սմարթֆոնների շուկայի 30%-ը՝ ամրապնդվել են կորեական Samsung ընկերության առաջատար դիրքերը: Իսկ ինչ վերաբերում է Apple-ին՝ ընկերության մասնաբաժինը զգալիորեն կրճատվել է, այդուհանդերձ վերջինիս հաջողվել է պահպանել վարկանշային սանդղակի երկրորդ հորիզոնականը:

Վերլուծաբանները հատուկ նշել են չինական Lenovo, Huawei և Xiaomi ընկերությունները, որոնց հաջողվել է առաջին եռամսյակում ավելի քան 20%-ով մեծացնել սմարթֆոնների արտադրությունը: