Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Samsung Galaxy S5-ի բիոմետրիկ պաշտպանության համակարգը հնարավոր է շրջանցել
16/04/2014 11:42

Samsung Galaxy S5-ի բիոմետրիկ պաշտպանության համակարգը հնարավոր է շրջանցել

Ինչպես հիշում եք, iPhone 5S-ի թողարկումից հետո, հաքերների ուշադրության կենտրոնում առաջին հերթին հայտնվեց Touch ID մատնահետքերի միջոցով պաշտպանության համակարգը, որը հնարավոր եղավ շրջանցել` մատնահետքի կրկնօրինակը պատրաստելու միջոցով: Նույն կերպ նաև օրերս շրջանցվեց Samsung Galaxy S5-ի բիոմտերիկ համակարգը:

Կից տեսանյութում ցուցադրված է, թե ինչպես է SR Labs-ի հաքերներին հաջողվում մատնահետքի բարձրորակ կրկնօրինակի միջոցով շրջանել պաշտպանության համակարգը: Պետք է հիշել, որ Samsung Galaxy S5-ում բիոմետրիկ համակարգը ոչ միայն արգելափակում է մուտքը սմարթֆոն, այլ նաև թույլ է տալիս Paypal-ի միջոցով դրամական գործարքներ կատարել, ինչն էլ ավելի է վտանգում օգտատիրոջ անվտանգությունը:

Ամեն դեպքում պետք է նշել, որ տեսանյութում նշված մեթոդն իրականացնելու համար հարկավոր են հատուկ սարքավորումներ, ունակություններ և ժամանակ, ինչը փողոցային գողերը պարզապես չունեն: