Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Ինչպես լուսանկարել անթերի սելֆի
08/04/2014 16:05

Ինչպես լուսանկարել անթերի սելֆի

Սիրում եք սելֆիները, թե ոչ, միևնույնն է՝ մոտ ապագայում դրանք չեն պատրաստվում անհետանալ համացանցից: Եթե ցանկություն ունեք ցույց տալու Ձեր հանգստի կամ էլ նոր սանրվածքի նկարները, ապա ցանկալի կլինի մատուցել այդ ամենը պրոֆեսիոնալ մակարդակով: Սոցիալական ցանցերում իդեալական ներկայանալու համար անհրաժեշտ է պարզապես հետևել մի քանի պարզ խորհուրդների:

Անհրաժեշտ է անընդհատ պարապել, պարապել ու մեկ անգամ ևս պարապել: Կանգնեք հայելու առաջ և սկսեք նկարել ինքներդ Ձեզ: Մարդկանց մեծամասնության դեմքերն ավելի հարթ և գեղեցիկ են թվում, երբ լուսաանկարն արվում է երեք չորրորդ անկյան տակ՝ շեշտադրելով այտոսկրերը: Նախընտրելի կլինի լուսանկարվել ժամանակաչափի միջոցով, որպեսզի խուսափեք նկարելուց նաև Ձեր ձեռքը: Եթե ցանկանում եք երջանիկ տեսք ունենալ, ապա նկարվելու ընթացքում կարող եք մի զվարճալի դրվագ վերհիշել Ձեր կյանքից: Դա կօգնի թուլացնել դեմքի լարված մկանները: Ցանկալի կլինի նույնիսկ նույն դիրքում լուսանկարվել մի քանի անգամ: Այդպես լավ լուսանկար ստանալու հավանակնությունն անկասկած կմեծանա: