Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Ամենապահանջված սմարթֆոնները Հայաստանում` Samsung, Apple, Nokia
26/03/2014 13:20

Ամենապահանջված սմարթֆոնները Հայաստանում` Samsung, Apple, Nokia

Statcounter վերլուծական համակարգի հավաքագրած տվյալները մեզ թույլ են տալիս իմանալու, թե որ բրենդի բջջային հեռախոսներն (մեծամասամբ սմարթֆոններ) են նախընտրում հայաստանցիները: Համակարգի կողմից հաշվարկվում են այն սարքերը, որոնք մուտք են գործում ինտերնետ:

2014թ.-ի փետրվարի տվյալներով առաջին հորիզոնականում է հայտնվել Samsung-ը` 28.93%, անցյալ տարվա փետրվարի համեմատ Samsung-ի ցուցանիշն աճել է 8.96 տոկոսային հետով: Երկրորդ տեղում է Apple-ը` 27.6%, 2013թ.-ի փետրվարի Apple-ի ցուցանիշը 26.82% էր` արձանագրվել է աճ 0.78 տոկոսային կետով: Առաջին եռյակը եզրափակում է Nokia-ն` 22.15% (-4.59 տոկոսային կետ):

Sony-ն չորրորդն է` 3.18%: Հինգերորդ հորիզոնականում է HTC-ն` 2.84%: Alcatel-ը վեցերորդն է` 1.25%: Յոթերորդ տեղում է Google-ը` 1.08%: LG-ն ութերորդն է` 0.9%: ZTE-ն իններորդ հորիզոնականում է` 0.65%: Տասնյակը եզրափակում է Huawei-ը` 0.49%:

Նշենք, որ 2013թ.-ի սեպտեմբերին Geek.am-ի հրապարակած ցուցանիշների համաձայն Apple-ը Հայաստանում առաջատար էր` 30.79%:

2014թ.-ի փետրվարի համար համշխարհային տվյալները հետևյլան են. 1. Samsung` 30.4%, 2. Apple` 22.94%, 3. Nokia` 17.27%, 4. LG` 3.07%, 5. RIM` 2.7%, 6. Sony` 2.57%, 7. HTC` 2.25%, 8. Micromax` 1.81%, 9. Motorola` 1.1%, 10. Huawei` 0.98%:

Հիշեցնենք, որ երեկ ներկայացրել էինք հայաստանցիների նախընտրած պլանշետների մասնաբաժինները: