Սեպտեմբեր, 2024
September 2024
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
Աշխարհի ամենաօգտագործվող մոբայլ հավելվածները
25/03/2014 17:52

Աշխարհի ամենաօգտագործվող մոբայլ հավելվածները

GlobalWebIndex հայտնի վերլուծական գործակալությունը հրապարակել է աշխարհում ամենաօգտագործվող մոբայլ հավելվածների ցուցակը:

Գործակալության հրապարակած հաղորդագրության մեջ նշվում է, որ իրենք ուսումնասիրել են մոտ մեկ միլիարդ սմարթֆոնից ստացված տվյալները, որոնց հիման վրա էլ կազմվել է ցուցակը: Ցուցանիշները ներկայացած են տոկոսոներով, և ընդգրկում են անցյալ մեկ ամսում տվյալ հավելվածն օգտագործողներին:

Առաջին հորիզանականում է Google Maps-ը` 54%: Երկրորդ տեղում է Facebook-ի մոբայլ հավելվածը` 44%: Երրորդ հորիզոնականում է Youtube-ը` 35%: Google+ հավելվածը չորրորդն է` 30%: Հինգերորդ տեղում է չինական WeChat-ը` 27%: 6-8-րդ հորիզոնականներն են զբաղեցնում Twitter-ը, Skype-ը և Facebook Messenger-ը` 22-ական տոկոս: WhatsApp-ն իններորդն է` 17%: Առաջին տասնյակը եզրափակում է Instagram-ը` 11%:

Բավական մեծ քանակությամբ օգտատերեր օգտագործում են նաև հետևյալ հավելվածները – Nokia Ovi Maps` 9%, Foursquare` 6%, Shazam և Flickr 5-ական տոկոս, Yelp` 3%, Vine` 2%:

Լրահոս