Հայաստանում կա 3.5 միլիոնից ավել բջջային կապի բաժանորդ
Ներկայացնում ենք «Բիզնես 24»-ի կողմից հրապարակված վերլուծականը Հայաստանում բջջային կապի ցուցանիշների վերաբերյալ:
2013թ.-ի վերջի դրությամբ Հայաստանում բջջային բաժանորդների (ներառյալ լայնաշերտ ինտերնետի բաժանորդները) թիվը կազմել է 3 552 269, 2012թ.-ի վերջի համեմատ սույն ցուցանիշն աճել է 27 891-ով: Միևնույն ժամանակ բջջային հեռախոսակապից (միայն կանխավճարային և հետվճարային բաժանորդները) օգտվող բաժանորդների քանակը կազմել է 3 311 593, ինչը 2012թ.-ի նույն ցուցանիշից պակաս է 11 139-ով:
Բաժանորդների թվով առաջատար է մնում Vivacell-MTS-ը՝ 2 200 639 բաժանորդ, 2012թ.-ի վերջի համեմատ սույն ցուցանիշն աճել է 100 467-ով: Երկրորդ հորիզոնականում է Beeline-ը՝ 727 645 բաժանորդ, 2012թ.-ի վերջի ցուցանիշի համեմատ արձանագրվել է նվազում 99 983-ով: Եռյակը եզրափակում է Orange-ը՝ 623 985 բաժանորդ, 2012թ.-ի վերջի համեմատ արձանագրվել է աճ 27 407-ով:
Միևնույն ժամանակ միային բջջային հեռախոսակապի բաժանորդների քանակները հետևյալն են՝ Vivacell-MTS` 2 099 775 (2012թ. վերջի համեմատ +89 350), Beeline` 694 479 (-105 933), Orange` 517 339 (+ 5 444): Vivacell-MTS-ն ունի կանխավճարային 1 712 983 (+34 270) բաժանորդ, Beeline՝ 557 585 (-79 293), Orange` 375183 (-21 682): Հետվճարային բաժանորդների համար պատկերը հետևյալն է՝ Vivacell-MTS` 386 792 (+55 080), Beeline` 136 894 (-26 640), Orange` 142 156 (+27 126):
Լայնաշերտ ինտերնետ հասանելիության բաժանորդների (բացառությամբ հեռախոսի միջոցով օգտվողների) ցուցանիշով առաջատար է Orange-ը՝ 106 646 (2012թ. վերջի համեմատ + 21 963): Vivacell-MTS-ը երկրորդն է՝ 100 864 բաժանորդ (+ 11 117): Բավական հետ է մնում Beeline-ը՝ 33 166 բաժանորդ (+ 5 950):
ARPU. ծառայությունների վաճառքից մեկ ակտիվ բաժանորդին ընկնող միջին ամսական հասույթ.
Կանխավճարային բաժանորդներ. Beeline՝ 2 661 դր. (2012թ. վերջի համեմատ +537 դր.), Vivacell-MTS` 1 881 դր. (-139 դր.), Orange` 1 697 դր. (-109 դր.):
Հետվճարային բաժանորդներ. Beeline՝ 4 847 դր. (2012թ. վերջի համեմատ +354 դր.), Orange` 4 621 դր. (+ 419 դր.), Vivacell-MTS` 3 994 դր. (-526 դր.):
Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Orange` 4 904 դր. (2012թ. վերջի համեմատ -850 դր.), Vivacell-MTS` 2 892 դր. (-383 դր.), Beeline՝ 2 599 դր. ( -390 դր.):
MOaU, MbOU. Մեկ բաժանորդին ընկնող միջին ամսական տրաֆիկ (ներառյալ փոխկապակցում և մուտքային ռոումինգ).
Կանխավճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 400 րոպե (2012թ. վերջի համեմատ +28 ր.), Beeline ` 395 ր. (+132 ր.), Orange` 173 ր. (-34 ր.):
Հետվճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 731 րոպե (2012թ. վերջի համեմատ +87 ր.), Orange ` 374 ր. (+99 ր.), Beeline` 368 ր. (+53 ր.):
Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Orange` 13 213 ՄԲ (2012թ. վերջի համեմատ +2 443 ՄԲ), Vivacell-MTS` 10 084 ՄԲ (+ 3 590 ՄԲ), Beeline՝ 6 222 ՄԲ (+ 1 318 ՄԲ):
Նոր ակտիվացումներ.
Կանխավճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 153 934 (2012թ. վերջի համեմատ -170), Beeline ` 94 760 (- 64 176), Orange` 50 530 (-24 163):
Հետվճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 54 673 (2012թ. վերջի համեմատ -71 469), Beeline ` 6 928 (- 13 280), Orange` 15 407 (-4 927):
Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Orange` 25 041 (2012թ. վերջի համեմատ +5 663), Vivacell-MTS` 17 451 (-4313), Beeline՝ 12 164 (+ 3 502):
Churn. Բաժանորդների արտահոսք.
Կանխավճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 133 717 (2012թ. վերջի համեմատ -24 862), Beeline ` 77 709 (-91 439), Orange` 61 692:
Հետվճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 38 421 (2012թ. վերջի համեմատ +5 984), Beeline ` 13 241 (-2 989), Orange` 9 835:
Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Vivacell-MTS` 12 748 (2012թ. վերջի համեմատ +408), Orange` 12 124, Beeline՝ 6 319 (-1 698):
Եզրահանգումներ.
Beeline-ի ցուցանիշների նվազում. 2013թ.-ի ընթացքում զգալիորեն նվազել են Beeline-ի բջջային հեռախոսակապի բաժանորդների թիվը` մոտ 13%, Orange-ի և Vivacell-MTS-ի մոտ գրանցվել է աճ:
Հետվճարային բաժանորդների աճ. նայելով հետվճարային բաժանորդների ցուցանիշներին, նկատելի է դառնում, որ օպերատորները ուղղորդված քաղաքականություն են տանում նրանց թվաքանակի աճի ուղղությամբ, և դա օպերատորներին հաջողվում է անել: Պատճառները շատ պարզ են՝ հետվճարային հաճախորդներն ավելի ակտիվ են և ավելի շատ գումար են ծախսում:
Աճում է բջջային ինտերնետը. ցուցանիշները ցույց են տալիս հաճախորդների թվի աճ բոլոր օպերատորների մոտ, միևնույն ժամանակ աճել են նաև օգտագործման ծավալները, իսկ արժեքը բավական նվազել է: Այս ամենը վկայում է բջջային ինտերնետի ոլորտում ընթացող աճի գործընթացների մասին:
-
12:39 09/09/24Nokia-ն և Team Telecom Armenia-ն 25G PON տեխնոլոգիայով ծառայությունները հասանելի են դարձնում ամբողջ Հայաստանում
-
11:18 05/09/24Հայկ Եսայան. Հայաստանը Cloud լուծումներ առաջարկելու լուրջ հեռանկարներ ունի
-
14:11 23/08/24Շուրջ 100 000 տնային տնտեսություն օգտվում է Team Telecom Armenia-ի ինտերնետից․ 2-րդ եռամսյակի ցուցանիշներ
-
16:53 15/08/24Team Telecom Armenia-ն դարձել է Գիտության շաբաթվա գլխավոր գործընկերը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
13:08 29/06/22Ucom. «Ղարաբաղ Տելեկոմի» ցանցում ռոումինգի սակագները վերականգնվում են
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է