Նոյեմբեր, 2025
November 2025
M T W T F S S
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Google Project Ara մոդուլային հեռախոսի կմախքը վաճառվելու է 15 ԱՄՆ դոլարով
04/03/2014 11:44

Google Project Ara մոդուլային հեռախոսի կմախքը վաճառվելու է 15 ԱՄՆ դոլարով

Հաջորդ ամսվա կեսերին Google ընկերությունը Ara նախագծի ծրագրավորողների հետ պատրաստվում է կոնֆերանս անցկացնել: Մինչ կոնֆերանսը Project Ara թիմի անդամներից մեկը պատմել է մոդուլային հեռախոսի կառուցվածքի մասին և մանրամասն ցույց տվել, թե ինչպես են փոխազդում սարքավորման բաղկացուցիչ մասերը:

Նրա խոսքերով, սարքավորման կմախքը, որի վրա տեղադրվելու են տարատեսակ մոդուլներ,  հնարավոր կլինի ձեռք բերել ընդամենը 15 ԱՄՆ դոլարով: Ենթադրվում է, որ այն հասանելի է լինելու երեք չափսերով`նախատեսված 4 և 5 դյումանի դիսփլեյներով սարքավորումների, ինչպես նաև պլանշետաֆոնների համար: