Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Archos 64 Xenon. Երկքարտանի պլանշետաֆոնի նախնական նկարագիրը
04/03/2014 11:17

Archos 64 Xenon. Երկքարտանի պլանշետաֆոնի նախնական նկարագիրը

Mobile World Congress 2014-ից դեռ մի քանի օր առաջ Archos ընկերությունը ներկայացրեց սմարթֆոնների և պլանշետների միջև գտնվող բջջային գադջեթ: Սարքավորման այս տեսակը դժվար է պահանջվաշ համարել, սակայն, հաշվի առնելով Galaxy Note-ի փորձը, այն միանշանակ կգտնի իր երկրպագուներին:

64 Xenon-ն ունի բավականին մեծ չափսեր, հետևաբար, այն կառավարելու համար երկու ձեռքերն էլ անհրաժեշտ կլինեն: Սարքավորման ետնամասը մետաղական է, միացման և ձայնի կառավարման կոճակները տեղակայված են պանշետաֆոնի կողքի հատվածի վերին մասում, իսկ անմիջապես դրանց կողքին գտնվում է տեսախցիկի օբյեկտիվը: 64 Xenon-ի դիմային հատվածը հիշեցնում է HTC սմարթֆոնները: Սարքավորման գրեթե ողջ մակերեսը զբաղեցնում է 6,4 դյույմանի դիսփլեյը: Ներքևի հատվածում կարելի է տեսնել կառավարման համար նախատեսված երեք սենսորային կոճակնեը, իսկ վերևի հատվածում`դիմային տեսախցիկը: Archos 64 Xenon-ի ընդհանուր չափսերը կազմում են 70,7 х 90,6 х 9,3 մմ, իսկ քաշը`232 գ:

Սարքավորման աշխատանքի հիմքում ընկած է 1,3 ԳՀց հաճախականությամբ MediaTek MT6582 քառամիջուկ պրոցեսորը, իսկ գրաֆիկայի համար պատասխանատուն Mali-400 չիպն է: 64 Xenon-ն հագեցած է 1 Գբ օպերատիվ և 4 Գբ ներքրին հիշողությամբ, ինչպես անև Wi-Fi և Bluetooth 3.0 կապի հնարավորություններով, կարող է աշխատել (850/900/1800/1900 ՄՀց) և UMTS/WCDMA/3G (900/2100 ՄՀց) ցանցերով:

6,4 դյույմանի մուլտիթաչ դիսփլեյը պատրաստված է IPS տեխնոլոգիաներով և ունի 1280 x 720px կետայինություն: Պլանշետաֆոնն ունի 8 Մպ հիմնական և 2 Մպ դիմային տեսախցիկներ: Հիմնական տեսախցիկը հնարավորություն է տալիս HD որակի տեսանյութեր նկարել: