Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Boeing Black. Սմարթֆոն Ջեյմս Բոնդի համար
28/02/2014 15:28

Boeing Black. Սմարթֆոն Ջեյմս Բոնդի համար

Ինքնաթիռներ արտադրող աշխարհահռչակ Boeing ընկերությունը վերջերս հանրությանն է ներկայացել անսպասելի լույսի ներքո: Boeing-ը նախագծել և արտադրել է սմարթֆոն, որը շատ պետքական կարող է լինել լրտեսների կամ զինվորականների համար: Սմարթֆոնը, որն անվանվել է Boeing Black, չարտոնված մուտքի կամ սմարթֆոնը քանդելու փորձի դեպքում հնարավորություն ունի անմիջապես վերացնելու իր մեջ պահվող ամբողջ տեղեկատվությունը: Ավելացնենք նաև, որ ծրագրային մակարդակով ևս սմարթֆոնը մեծ պաշտպանվածություն ունի: Beoing-ն այս սմարթֆոնն առաջարկելու է ԱՄՆ տարբեր ուժային կառույցների:

Այս պահի դրությամբ հայտնի է, որ Boeing Black-ի քաշը 170 գրամ է, այն աշխատում է Cortex-A9 երկմիջուկ 1.2GHz հաճախականությամբ պրոցեսորով: Սմարթֆոնի էկրանը 4.3″ է, իսկ կետայինությունը՝ 540×960: Սմարթֆոնի մարտկոցի հզորությունը 1590 mAh է: Սմարթֆոնում առկա է Bluetooth 2.1, LTE, WCDMA, GSM:  Հավելյալ կարող են տեղադրվել մատահետքերի սկաներ, արբանյակային ընդունիչ, արևային սնուցիչ: