Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
«ԱրմենՏել»-ը գործարկել է բջջային ինտերնետի նոր փաթեթներ
29/01/2014 21:10

«ԱրմենՏել»-ը գործարկել է բջջային ինտերնետի նոր փաթեթներ

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) իրավաբանական և ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար գործարկել է բջջային ինտերնետի Infinity սակագնային փաթեթների շարքը: Ընկերությունից հայտնում են, որ շարքի մեջ մտնում են  Infinity 512 և Infinity 1024 սակագնային փաթեթները համապատասխանաբար  512 Կբ/վ և 1 Մբ/վ տվյալների փոխանցման արագությամբ։ Infinity սակագնային փաթեթներին միանալիս  Alcatel X300D 3G-մոդեմի գինը կազմում է ընդամենը 100 դրամ։ Infinity 1024 ամսական բաժանորդային վարձը կազմում է 150 դրամ օրական, իսկ Infinity 512 դեպքում` 83.33 դրամ օրական։

«Infinity բջջային ինտերնետը մեր կողմից մատուցվող պարզ և հարմար ծառայությունների վառ օրինակ է։ Ֆիքսված ամսական վճարով և ինտերնետի առավելագույն արագություն ապահովվող նոր ծառայությունից կարող են օգտվել թե՛ իրավաբանական, թե՛  ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդները՝ ընտրելով իրենց հարմար հաշվարկային համակարգը։ Infinity սակագնային փաթեթը նախատեսված է ակտիվ կյանք վարող բաժանորդների համար, հատկապես դյուրին է պլանշետային համակարգիչներից օգտվողների համար, իսկ նոութբուք կամ նեթբուք օգտագործողները կարող են սիմվոլիկ գումարով ձեռք բերել  USB–մոդեմ»,-նշել է «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդների համար Infinity սակագնային փաթեթին USB–մոդեմով միանալու արժեքը կազմում է 5000 դրամ, որից 4900 դրամը փոխանցվում է բաժանորդի հաշվեկշռին։ Առանց USB–մոդեմի ձեռք բերման, SIM-քարտի արժեքը կազմում է 1000 դրամ, որը նույնպես փոխանցվում է բաժանորդի հաշվեկշռին։ Հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդները կարող են անվճար միանալ Infinity սակագնային փաթեթին։

Հավելյալ տեղեկությունները ներկայացված են ընկերության www.beeline.am կայքում: