Orange-ի ցանցը Հայաստանում լավագույնն է սմարթֆոններով բջջային ինտերնետից օգտվելու համար
Գերմանական P3 աուդիտորական ընկերության կողմից Հայաստանում և եվրոպական մի շարք այլ երկներում կատարվել է միջազգային ուսումնասիրություն, որի արդյունքներով՝ 3G ինտերնետից սմարթֆոններով օգտվելու արագության չափանիշով Օրանժ Արմենիայի 3G+ ցանցն առաջինն է Հայաստանի օպերատորների և առաջին անգամ՝ նաև Եվրոպական երկրներում Orange-ի մասնաճյուղերի շարքում:
Միջազգային չափանիշներին համապատասխան իրականացված ուսումնասիրության ընթացքում գնահատվել են մի շարք պարամետրեր, ինչպես, օրինակ, մուտքը վեբ կայքեր՝ ներառյալ YouTube-ի գլխավոր էջ, տեսանյութերի դիտումն ինտերնետով, էլեկտրոնային հաղորդագրությունների առաքումն ու ստացումը, ֆայլերի վերբեռնումն ու ներբեռնումը, տրված հրամանին համակարգի արձագանքին սպասման ժամանակը և վեբ կայքեր մուտք գործելու համար պահանջվող ժամանակը:
«Հայաստանում և անգամ Orange-ի եվրոպական մասնաճյուղերի շարքում առաջինը ճանաչվելը մեզ համար կարծես ամանորյա նվեր լինի, որը պարգևատրում է մեր աշխատակիցների ջանքերը: Ամբողջ տարի մենք աշխատել ենք, որպեսզի Orange-ի խանութներում ստեղծենք սմարթֆոնը լավ առաջարկի հետ ձեռք բերելու ամենագրավիչ պայմանները. լայն ընտրություն, լավ գին, ապառիկ 0%-ով, լավագույն հետվաճառքային սպասարկումը, հեռախոսների ապահովագրություն: Այժմ մեզ համար շատ ուրախալի է նշել, որ երբ Orange-ի խանութներում բաժանորդները ձեռք բերեն սմարթֆոններ մեր ծառայությունների հետ միասին, նրանք նաև կօգտվեն բջջային ինտերնետի լավագույն որակից ու արագությունից», – նշել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:
Հայաստանում փորձարկումներն իրականացվել են 2013թ. հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում Երևան, Գյումրի, Վանաձոր և Էջմիածին քաղաքներում: Փորձարկումներն իրականացվել են նշված քաղաքների կենտրոններում, գործարար ու առևտրային շրջաններում և արվարձաններում:
Ուսումնասիրությունն իրականացվել է Orange Խմբի պատվերով, միջազգային առաջատար «P3 Communications» անկախ խորհրդատվական ընկերության կողմից: Այս ուսումնասիրությունը հեռահաղորդակցության ոլորտում իրականացվող ուսումնասիրությունների շարունակական արշավի մի մասն է կազմում, որն ուսումնասիրում է Orange-ի եվրոպական շուկաներում 3G ցանցով շարժական ինտերնետ ծառայություններ մատուցող օպերատորների ցանցերի որակը:
Նշենք, որ P3 communications ՍՊ ընկերությունն ավելի քան 10 տարի խորհրդատվական, տեխնիկական և փորձագիտական ծառայություններ է մատուցում հեռահաղորդակցության ոլորտում ծառայություններ մատուցող ընկերություններին: Ի թիվս մի շարք այլ ծառայությունների՝ P3 communications ընկերությունը նաև շարժական լայնաշերտ ցանցերի բազմաթիվ անկախ փորձարկումներ է իրականացնում միջազգային անլար կապի խոշոր օպերատորների համար, ինչպիսիք են Telefónica Group, Vodafone Group, Deutsche Telekom/T-Mobile և Ֆրանս Տելեկոմ/Orange ընկերությունները:
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է