Beeline-ն ընդլայնում է Hi-Line ծառայության հասանելիությունը
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի հեռախոսաֆիկացման և Լոռու մարզի Ախթալա քաղաքի թվայնացման աշխատանքների մեկնարկի մասին։ Աշխատանքների արդյունքում կտեղադրվեն նոր մայրուղային գծեր, այդ թվում՝ օպտիկամանրաթելային, կվերակառուցվեն գործող կապի հանգույցներն, իսկ Ախթալա քաղաքի գործող բաժանորդային գծերը կվերամիցվեն նոր թվային կայանին։ Վերոնշյալ աշխատանքները նախատեսվում է ավարտել այս տարվա դեկտեմբերի վերջին։
Միևնույն ժամանակ «ԱրմենՏել» ընկերությունը կիրականացնի ADSL2+ տեխնոլոգիաների տեղադրում Տավուշի մարզի Ոսկեպար և Աչաջուր համայնքներում, ինչի արդյունքում համայնքների բնակիչները հնարավորություն կունենան օգտվել լայնաշերտ ինտերնետի բարձրորակ ծառայություններից:
«Ձգտելով դարձնել կյանքն ավելի լավ՝ «ԱրմենՏել» ընկերությունը շարունակում է զարգացնել կապի ենթակառուցվածքները մարզերում: Ուրախ եմ տեղեկացնել, որ ավարտելով նոր տարվա նախաշեմին արդիականացման աշխատանքները մենք կկարողանանք պարգևել Ախթալայի, Աչաջուրի, Ոսկեպարի և Ծաղկահովիտ մեր հաճախորդներին հասանելիություն նոր ժամանակակից տեխնոլոգիաներին և Beeline ծառայություններին», – նշել է «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«ԱրմենՏել»-ից հայտնում են, որ ընկերությունը հավասարաչափ իրականացնում է թվայնացման աշխատանքներ ողջ ՀՀ տարածքում։ Ավելի վաղ, հոկտեմբեր ամսին թվայանցվել էր Արարատի մարզի Ուրցաձոր համայնքը։
Բաժանորդային ցանցի մալուխների ընդհանուր երկարությունը գերազանցում է 13000 կմ, իսկ օպտիկամանրաթելային ցանցի երկարությունը գերազանցում է 3500 կմ:
-
16:25 24/12/24Team Telecom Armenia-ի նորագույն NGN ցանցը հասանելի է Վայոց ձորում և Արմավիրում
-
19:21 20/12/24Team Telecom Armenia-ի Կայուն զարգացման պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում
-
17:21 20/12/24Team Telecom Armenia-ի Կայուն զարգացման պարտատոմսերը ցուցակվելու են Հայաստանի ֆոնդային բորսայում
-
20:26 13/12/24Team Telecom Armenia-ն ապագա ներդրողներին ներկայացրեց Կայուն զարգացման պարտատոմսերը
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է