Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
iPhone 5S-ի մատնահետքերով պաշտպանության համակարգն այդքան էլ ապահով չէ
24/09/2013 11:05

iPhone 5S-ի մատնահետքերով պաշտպանության համակարգն այդքան էլ ապահով չէ

Նոր սերնդի iPhone-ների ներկայացման ժամանակ Apple-ի կողմից հատուկ նշվեց Touch ID համակարգի մասին, որը հեռախոսի սեփականատիրոջ մատնահետքերի միջոցով կարողանում է պաշտպանել այլ մարդկանց չթույլատրված մուտքը սմարթֆոն:

Սակայն Chaos Computer Club հաքերիային ընկերակցության կողմից երեկ տարածված հաղորդագրության մեջ ասվում է, որ Touch ID-ի արգելափակման մեխանիզմը կարելի է շրջանցել հեռախոսի տիրոջ մատի որակյալ նկարի միջոցով: Ընկերակցության կողմից նաև թողարկվել է հոլովակ, որտեղ ցուցադրվում է Touch ID-ի պաշտպանության շրջանցման մեթոդը:

Պետք է նշել, որ մատնահեռքերով շատպանության համակարգերի շրջանցման այս մեթոդը բավական հին է: Այն հաջողությամբ աշխատում է նաև այլ սարքավորումների համար: