Sony-ն ներկայացրել է Xperia Z1 սմարթֆոնը
Բեռլինում ընթացող IFA ցուցահանդեսին Sony Կորպորացիան ներկայացրել է Sony Xperia Z1 (Honami) սմարթֆոնը, որն իր մեջ ներառել է Sony-ի բոլոր նորագույն տեխնոլոգիական լուծումները:
Սմարթֆոնն ունի ալյումինե պատյան և ջրակայուն է: Էկրանը` 5″, 1920×1080 կետայնությամբ, այն զինված է TRILUMINOS Display տեխնոլոգիայով, որը հնարավորություն է ընդձեռում ստանալ չափազանց վառ և բնական գույներ:
Xperia Z1-ում տեղադրված է քառամիջուկ Qualcomm Snapdragon 800 (2.2 GHz) պրոցեսոր: Սմարթֆոնն ունի 2 GB օպերատիվ հիշողություն: Հեռախոսի մարտկոցն ունի 3000 mAh հզորություն, որն STAMINA էներգախնայող համակարգի հետ միասին հնարավորություն է տալիս 14 ժամ աշխատել խոսակցության ռեժիմով, 550 ժամ` սպասման, 40 ժամ` երաժշտություն լսելիս, 5.5 ժամ` տեսանյութեր դիտելիս:
Հեռախոսի ներքին հիշողությունը 16 GB է: Հնարավորություն կա նաև օգտագործել մինչև 64 GB ծավալով microSD քարտեր: Սմարթֆոնն աշխատելու է Android 4.2 Jelly Bean օպերացիոն համակարգով: Այն կունենա 3 գույն` սպիտակ, սև և մանուշակագույն:
Սմարթֆոնում տեղադրված են GSM, UMTS (HSDPA 42.2 ՄԲթ/վ, HSUPA 5.76 ՄԲթ/վ) և LTE: Իսկ NFC տեխնոլոգիան հնարավորություն է տալիս կապ հաստատել Sony-ի այլ սարքավորումների հետ` հեռուստացույցներ, խելացի ժամացույցներ և այլն:
Հատուկ պետք է նշել Xperia Z1-ի տեսախցիկի մասին: Այն օժտված է G Lens ոսպնյակներով, իսկ կետայնությունը` 20.7 MPx է: Տեսախցիկն հագեցված է լուսանկարների մշակման BIONZ համակարգով:
Սմարթֆոնի հետ միասին Sony-ն ցուցադրել է նաև չափազանց հետաքրքիր հարակից սարքեր, որոնք աշխատում են նաև Sony-ի բոլոր Android սմարթֆոնների հետ: Այդ սարքերից են QX10 и QX100 օբյեկտիվները, որոնք սմարթֆոնին են միանում WI-FI-Ի միջոցով և այն դարձնում են չափազանց հոզոր լուսանկարժական սարք: Օբյեկտիվները կարող են տեղադրվել սմարթֆոնի վրա, նաև կարող են օգտագործվել սմարթֆոնից առանձնացված վիճակում:
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է