
Ucom. ամփոփվել են «Բաց խաղ» 2016 առաջնության արդյունքները
Դեկտեմբերի 9-ին Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի ունեցած DigiTalks հանդիպման շրջանակում ամփոփվել են 6-րդ ամենամյա «Բաց խաղ» համակարգչային եւ բջջային խաղերի նախագծման առաջնության արդյունքները:
Մինչեւ 18 տարեկան տարիքային խմբում «Լավագույն խաղ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Marimba թիմը իր Get’n’Go խաղով, իսկ «Լավագույն խաղ» Scratch ծրագրով անվանակարգում՝ Մասրիկ թիմը իր Marvel & United Forses խաղով: «Լավագույն դիզայն» անվանակարգին է արժանացել VAV թիմի SURVIVOR խաղը: Հաղթողները Ucom ընկերության կողմից ստացել են համապատասխանաբար 350000, 160000 եւ 200000 դրամական պարգեւ:
18 տարեկանից բարձր տարիքային խմբում «Լավագույն դիզայն», «Լավագույն սցենար» անվանակարգում հաղթողներ են ճանաչվել համապատասխանաբար B.H.H. թիմի Upper 8 եվ Gradius թիմի Vrun խաղերը: Վերջիններս Ucom-ի կողմից արժանացել են 270000 եւ 200 000 դրամական պարգեւի:
Խրախուսական մրցանակների են արժանացել Խաչիկ Առաքելյանը (խաղ՝ Parking), Արթուր Մարտիրոսյանը (Development of the best) ու Վահրամ Դարյանը (Animals Dreams)՝ Huawei ընկերությունից ստանալով սմարտֆոն հեռախոսներ:
Նշենք, որ «Բաց խաղ» 2016-ի մեկնարկը տրվել էր դեռեվս ապրիլին: Մասնակիցներն այս ընթացքում 3 փուլ են հաղթահարել եվ մասնագիտական ժյուրիի անդամների խորհրդատվությամբ բարելավել իրենց խաղերը: Ժյուրիի կազմում ընդգրկված են Ucom, PicArt, X-Tech, Frismos, Triada,ViViFi, Underwater Apps ընկերությունների ներկայացուցիչները:
DigiTalks միջոցառման շրջանակում մոտիվացիոն ելույթներով եւ հաջողության պատմություններով հանդես եկան խաղային ինդուստրիայի ներկայացուցիչները, «Բաց խաղ» առաջնության ներկա եւ նախորդ տարիների մասնակիցները:
DigiTalks-ում «Տեխնոլոգիական Հայաստանի իմ պատկերացումը» խորագրի ներքո ելույթով հանդես եկան նաև «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների սաները, պատմեցին իրենց երազանքների մասին և այն մասին, թե ինչպես են այս ծրագրերը նպաստում իրենց երազանքների ու նպատակների իրականացմանը:
«Բաց խաղ» համակարգչային և բջջային խաղերի նախագծման առաջնությունն 2011 թվականից իրականացվել է ԻՏՁՄ-ի և Օրանժ Արմենիա ընկերության, իսկ այժմ արդեն Ucom ընկերության համատեղ ջանքերով: Արդեն երկու տարի է, ինչ մրցույթի գործընկեր է հանդիսանում Huawei ընկերությունը: «Բաց խաղ» առաջնության նպատակն է բացահայտել և խրախուսել տեխնոլոգիական ոլորտում ներուժ ունեցող երիտասարդներին, խաղեր սպառողներից վերածել արտադրողների ու ստեղծել Հայաստանում խաղային ինդուստրիայի զարգացման համար համապատասխան միջավայր:
-
14:04 10/04/25Team Telecom Armenia-ն արժանացել է որակի կառավարման միջազգային հավաստագրի
-
12:54 14/03/25Team Telecom Armenia-ն բջջային ցանցի մասշտաբային արդիականացում կիրականացնի
-
17:37 29/01/25Team Telecom Armenia-ն` Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի հովանավոր
-
16:25 24/12/24Team Telecom Armenia-ի նորագույն NGN ցանցը հասանելի է Վայոց ձորում և Արմավիրում
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է