Շարունակվում է «Բաց խաղ» համակարգչային և բջջային խաղերի նախագծման 5-րդ առաջնությունը
Օրեր առաջ տեղի ունեցավ «Բաց Խաղ» համակարգչային և բջջային խաղերի նախագծման ամենամյա առաջնության 2-րդ փուլը: Առաջնության այս փուլում մասնակիցները հնարավորություն ունեին իրենց խաղերը ներկայացնել Ժյուրիի անդամներին և ստանալ խորհդատվություն դրանց հետագա զարգացման վերաբերյալ: Ժյուրիի անդամների կարծիքով՝ առաջնությանը գրանցված և մասնակցող մասնակիցները, ովքեր այսօր արդեն 20-ն են, արդեն իսկ ցուցաբերում են բարձր պրոֆեսիոնալիզմ և արդյունավետ թիմային աշխատանք: Առաջնության գրանցումը բաց է լինելու մինչև հոկտեմբերի 6-ը, այնպես որ ոլորտով հետաքրքրվածները կարող են հայտը լրացնել www.opengame.am կայքում:
«Բաց խաղ» առաջնությունն արդեն 5-րդ տարին անընդմեջ կազմակերպվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) և Օրանժ Արմենիա ընկերության համատեղ ջանքերով: Այս տարի մրցույթի գործընկեր է նաև Huawei ընկերությունը:
Խաղերի նախագծման առաջնությունը նպատակ ունի զարգացնել խաղերի նախագծման ոլորտը Հայաստանում, ստեղծել գործարար միջավայր, տեխնոլոգիական ոլորտում ունենալ «Արտադրված է Հայաստանում» բրենդ և հանդես գալ միջազգային շուկայում: Առաջնությունը միտված է նաև բացահայտելու տաղանդավոր երիտասարդների և խրախուսելու վերջիններիս շարունակել իրենց գործունեությունը խաղերի ոլորտում:
Հիշեցնենք, որ այս տարի առաջին անգամ մրցույթում ներկայացված են երկու տարիքային խմբեր` մինչև 18 և 18 տարեկանից բարձր, որոնք մրցում են տարբեր անվանակարգերում: Հաղթող մասնակիցները մրցանակներ կստանան Օրանժ Արմենիա և Huawei ընկերությունների կողմից:
Տեղեկացնում ենք, որ «Բաց խաղ» առաջնությունը ներկայացված է լինելու նաև տարածաշրջանի ամենախոշոր DigiTec Expo ցուցահանդեսին, որը տեղի կունենա հոկտեմբերի 2-4-ը «Երևան էքսպո» կենտրոնում: Տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակներում «Բաց խաղ» առաջնության տաղավարում 3 օր շարունակ կանցկացվի հեքեթոն: Մրցույթի մասնակիցները, ինչպես նաև ցուցահանդեսի այլ այցելուներ կփորձեն իրենց ուժերը խաղերի նախագծման ոլորտում:
Նշենք, որ առաջնության երրորդ և եզրափակիչ փուլերը կկայանան հոկտեմբերին. կկազմակերպվի ցուցահանդես, որի ժամանակ կներկայացվեն եզրափակիչ փուլ անցած մասնակիցների խաղերը:
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է