Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
WWDC կոնֆերանսի շրջանակներում Apple-ը պատրաստվում է ներկայացնել «Խելացի Տուն» համակարգը
27/05/2014 13:00

WWDC կոնֆերանսի շրջանակներում Apple-ը պատրաստվում է ներկայացնել «Խելացի Տուն» համակարգը

The Financial Times-ը նշում է, որ Apple ընկերությունը մտադիր է գալիք Worldwide Developers կոնֆերանսին ներկայացնել մի համակարգ, որն օգտատերերին հնարավորություն կտա iPhone-ի միջոցով կառավարել տան լույսերը, անվտանգության համակարգն ու մի շարք այլ մեխանիզմներ:

Հաշված արտադրող ընկերություններ, որոնց անունները դեռևս չեն նշվում, կմշակեն սարքեր, որոնք կաշխատեն Apple-ի նոր համակարգով:

Այս ոլորտի նկատմամբ հետաքրքրություն ընկերությունը ցուցաբերել է դեռ 2012 թվականից, երբ բջջային սարքերի միջոցով լուսային, անվտանգության, երաժշտական և մի շարք այլ համակարգերի հետ փոխազդելու տեխնոլոգիաների արտոնագիր ձեռք բերեց: