CaseKey բիզնես մրցույթի մասնակիցներն այցելել են Team Telecom Armenia
CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթի GenZers հովանավոր Team Telecom Armenia ընկերությունն ընդունել է մրցույթի մասնակիցներին։ Հանդիպման ընթացքում երիտասարդ մասնագետները ծանոթացել են ընկերության ռազմավարական ծրագրերին, վերաբրենդավորման ընթացքին, ինչպես նաև մասնագիտական աճի հնարավորություններին, ազատ հաստիքներին ու ստացել ընկերության և հեռահաղորդակցության ոլորտի հետ կապված իրենց հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները։
Ողջունելով մրցույթի կազմակերպիչներին ու մասնակիցներին՝ Team Telecom Armenia-ի կոմերցիոն տնօրեն Կարեն Շաբոյանը նշեց, որ իրենց համար էական է աջակցել նմանատիպ նախագծերի, որոնք երիտասարդներին հնարավորություն են տալիս հենց պրակտիկ դաշտում մշակել նախագծեր ու անել առաջարկություններ բիզնեսի կողմից առաջադրված խնդիրները լուծելու համար․ «Բիզնես մրցույթներն աշխարհում մեծ տարածում ունեն, սակայն Հայաստանում դրանք դեռ սաղմնային՝ ձևավորման փուլում են։ Վստահ եմ, որ CaseKey-ն նպաստելու է մեր երկրում ավելի առողջ մրցակցային միջավայրի ու նոր մակարդակի բիզնես էկոհամակարգի ձևավորմանը»։
CaseKey մրցույթի նպատակն է երիտասարդներին փոխանցել բիզնեսի ոլորտում առաջացող խնդիրների լուծման գործնական հմտություններ, բարելավել կրթություն-մասնավոր հատված համագործակցությունը: Ըստ մրցույթի ֆորմատի՝ 5 ամսյա կրթական ծրագրից հետո մասնակից թիմերը ստանում են հատուկ մրցույթի համար մշակված իրական խնդիր, որից հետո ունենում 72 ժամ այն լուծելու համար։
«Team Telecom Armenia-ի հետ այս տարի առաջին անգամ ենք համագործակցում և մեզ համար կարևոր է մեր գործընկերների թվում տեսնել նոր ասելիք ունեցող ու առաջադեմ ընկերություն։ Այսպիսի համագործակցություններն ու հանդիպումները մոտիվացնում են նաև մեր մասնակիցներին»,- նշեց CaseKey մրցույթի համահիմնադիր Արշակ Կարապետյանը։
Այս տարի մրցույթն ունեցել է շուրջ 500 դիմորդ, սակայն քոուչինգի փուլ են հասել 150-ը: Մասնակիցները բաժանվել են 23 թիմերի, որոնցից յուրաքանչյուրը կրթական հանդիպումներ ունենալու և իրական խնդրի լուծմանը պատրաստվելու համար ունի մարզիչ ՀՀ առաջատար խորհրդատվական ընկերություններից։
Team Telecom Armenia-ն ՀՀ տարածքում տրամադրում է ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ Հանդիսանալով Հայաստանում հեռահաղորդակցության առաջին համակարգի ժառանգորդը՝ Team-ը ժամանակակից տեխնոլոգիաների հետ է համադրում առաջին կապի օպերատորի հարուստ փորձը։
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է