Մեկնարկել է Beeline ստարտափ ինկուբատորի 6-րդ շրջափուլը
Երևանում մեկնարկել է Beeline ստարտափ ինկուբատորի 6-րդ շրջափուլը։ Այս ինկուբացիոն ցիկլի 4 ռեզիդենտ ստարտափներն են՝ Craft Lab, Personal Lawyer, Sofetch և BridgeSoft:
Պաշտոնական բացմանը թիմերի անդամները ծանոթացել են միմյանց և գործող ներդրողների հետ։ Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցի (BANA) հետ համատեղ իրականացվող Beeline ստարտափ ինկուբատորում լավագույն արդյունքներ գրանցող թիմերը ներդրումներ են ներգրավում բիզնես հրեշտակների կողմից:
«Յուրաքանչյուր շրջափուլին ընտրում ենք 4 կամ 5 թիմ, ուսումնասիրում իրենց աճին խոչընդոտող հանգամանքները ու խնդիրները։ Այնուհետև ներգրավում ենք ոլորտի պրոֆեսիոնալներին, որպեսզի օգնենք մեր ստարտափներին զարգանալ միջազգային շուկայում։ Նախորդ տարվա երեք շրջափուլերի ընթացքում համոզվեցինք, որ յուրաքանչյուր թիմի հետ անհատական աշխատելն ամենաարդյունավետ լուծումն է», – նշել է Beeline ստարտափ ինկուբատորի ղեկավար Գրիգոր Հովհաննիսյանը։
«Մենք միշտ ուրախ ենք մեզ մոտ ընդունել երիտասարդ հայ ձեռներեցների նոր խմբեր, ովքեր վստահաբար ինկուբատորի թիմի և BANA-ի մեր գործընկերների ու ներդրողների շնորհիվ մեծ հաջողությունների կհասնեն ու արագ կաճեն թե՛ հայաստանյան, թե՛ միջազգային շուկայում: Վստահ եմ, որ նախորդ թիմերի հետ աշխատելու փորձը մեզ թույլ կտա էլ ավելի արդյունավետ աշխատանք կատարել», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Ի դեպ, Beeline ստարտափ ինկուբատորի 3-րդ շրջափուլն ավարտած երկու թիմ՝ EasyDMARC-ը և Lucky Carrot-ը, փետրվարի 24-ից 27-ը Beeline-ի աջակցությամբ կմեկնեն Բարսելոնա։ Թիմերի համահիմնադիրները կմասնակցեն Mobile World Congress-ին` աշխարհի ամենամեծ միջազգային մոբայլ միջոցառմանը։
Beeline ստարտափ ինկուբատորն իր բոլոր ռեսուրսներով աջակցում է հայկական ստարտափների ինտենսիվ աճին՝ դրանով իսկ ապահովելով ստարտափների ելքը միջազգային շուկա։ 14 շաբաթ տևողությամբ ինկուբացիոն շրջափուլի ընթացքում ռեզիդենտներն անցնում են թրեյնինգներ մարքեթինգի, PR-ի, շուկայի գնահատման, նպատակների գնահատման և թիմի ձևավորման ու զարգացման թեմաներով։ Թիմերը նաև ուսումնասիրում են իրավական դաշտի, ֆինանսական պլանավորման և գումարների ներգրավման հետ կապված հարցեր։
«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մաս է։ «ՎԵՈՆ» խումբը աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Այն շրջանառվում է NASDAQ և Euronext Amsterdam բորսաներում և ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ձայնային կապի ու տվյալների հաղորդման, ինչպես նաև լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների ամբողջ աշխարհում:
Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է