Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Beeline-ն ավելացնում է Drive սակագնային փաթեթների ինտերնետի ծավալը մինչև 200ԳԲ
02/10/2019 14:19

Beeline-ն ավելացնում է Drive սակագնային փաթեթների ինտերնետի ծավալը մինչև 200ԳԲ

Beeline-ը տեղեկացնում է Drive սակագնային փաթեթներում ինտերնետի ծավալի ավելացման մասին: Գործող և նոր բաժանորդներն այսուհետ նույն ամսավճարի դիմաց կստանան ավելի շատ ծավալի ինտերնետ՝ հետվճարային Drive սակագնային փաթեթներում նախկին 15/40/65/100 ԳԲ-ի փոխարեն համապատասխանաբար 30/80/140/200 ԳԲ, իսկ կանխավճարային Drive ՍՓ-ի օգտատերերը նախկին 15/40/65/100 ԳԲ-ի փոխարեն կստանան 20/50/80/100 ԳԲ ինտերնետ։

Միանալով հետվճարային Drive սակագնային փաթեթներից որևէ մեկին 18 ամսով՝ բաժանորդները կարող են ձեռք բերել Beeline 4G Wi-Fi երթուղիչը 100 դրամով:

«Beeline-ն ավելի շահավետ է դարձրել, արդեն իսկ բոլորի կողմից սիրված Drive սակագնային փաթեթները։ Հետևելով բաժանորդների առաջարկներին` մենք ձգտում ենք ավելի շատ ինտերնետ տրամադրել առանց գնային փոփոխությունների։ Վստահ եմ, որ մեր հաճախորդները հաճույքով կօգտվեն Beeline-ի հավելյալ գերարագ ինտերնետից», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։