242
Beeline-ը  և Նիկիտա Մոբայլն  առաջինը Հայաստանում գործարկեցին Mobile ID ծառայությունը

Beeline-ը և Նիկիտա Մոբայլն առաջինը Հայաստանում գործարկեցին Mobile ID ծառայությունը

Beeline-ը և Նիկիտա Մոբայլ ՍՊԸ հայտարարում են Mobile ID ծառայության գործարկման մասին, որը բջջային հեռախոսի օգնությամբ անձի նույնականացման և էլեկտրոնային ստորագրությամբ փաստաթղթերի վավերականացման արդյունավետ գործիք է: Ծառայությունն իրականություն է դարձել Beeline-ի, Նիկիտա Մոբայլի և Հայաստանում միակ սերտիֆիկացիոն կենտրոնի՝ ԷԿԵՆԳ ՓԲԸ-ի համագործակցության շնորհիվ:

Ծառայությունը թույլ է տալիս բաժանորդներին իրականացնել նույնականացում համացանցում և էլեկտրոնային ստորագրել  փաստաթղթերը  Mobile ID-ի շնորհիվ՝ առանց քարտ կարդալու սարքի: Դրա շնորհիվ հնարավոր է դառնում առցանց բոլոր գործարքների իրականացումը՝ միայն բջջային հեռախոսի օգնությամբ:

«Mobile ID-ի գործարկումը նշանակալից իրադարձություն է ոչ միայն Beeline-ի, այլև ամբողջ Հայաստանի համար: Սա հերթական քայլ է դեպի ավելի թափանցիկ, հարմար և արագ հարաբերություններ՝ քաղաքացիների, պետության և բիզնեսի միջև: Ես շատ հպարտ եմ, որ հենց Beeline-ն է շարունակում առաջինը ներդնել նորարարություններ, որոնց շնորհիվ մեզ շրջապատող թվային աշխարհը դառնում է ավելի պարզ և հարմար», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Նիկիտա Մոբայլ ՍՊԸ, լինելով նորարարական ընկերություն, ավելի քան 10 տարի գործում է հայաստանյան շուկայում, մշակելով հետաքրքիր նախագծեր և ներդնելով թվային ոլորտի համաշխարհային նորույթները Հայաստանում, ինչի վառ օրինակն է Mobile ID: Mobile ID-ի ներդրումը համահունչ է Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրերին և հանդիսանում է, կարևոր, եթե ոչ ամենաորոշիչ, գործիքներից մեկը Հայաստանի թվային տրանսֆորմացիայի գործընթացում: Այն դարձնում է բջջային հեռախոսը «կախարդական փայտիկ», առցանց տիրույթում գործարքներ իրականացնելու համար՝ գտնվելով աշխարհի ցանկացած կետում: Ծառայության գործարկումը կնպաստի Հայաստանի դիրքերի բարելավմանն ինչպես տարածաշրջանային, այնպես էլ համաշխարհային ռեյտինգային աղյուսակներում, ինչպիսիք են Համաշխարհային բանկի կողմից իրակականցվող Doing Business-ը և ՄԱԿ-ի E-Government development index-ը» - նշեց Նիկիտա Մոբայլլ ՍՊԸ հիմնադիր Արա Յաղջյանը:

Ծառայությունը թույլ է տալիս առցանց գործարքներ իրականացնել՝ ապահովելով անձնական տվյալների և առցանց իրականացվող գործարքների անվտանգությունը, թույլ է տալիս, մասնավորապես, նվազեցնել պետական կառույցներն անձնապես այցելելու անհրաժեշտությունը:

Ծառայությունից օգտվելու համար պետք է գործող նույնականացման էլեկտրոնային eID քարտով դիմել Beeline և ստանալ հատուկ USIM քարտ, որն ունի ներդրված Mobile ID ծառայությունը: Այնուհետ անհրաժեշտ է ակտիվացնել ծառայությունը՝ հետևելով www.mobileid.am կայքում տեղադրված հրահանգներին:  USIM քարտի արժեքը՝ կազմում է 2000 ՀՀ դրամ , իսկ Mobile ID ծառայության արժեքը 600 ՀՀ դրամ:

Սպասարկման հարցերով բաժանորդները կարող են դիմել 010590330 հեռախոսահամարով:

Կարճ հասցե: geek.am/u/5897.html
Beeline Beeline Անդրեյ Պյատախին Nikita Mobile Mobile ID

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2870 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Beeline. Մինչև 100 Մբ/վրկ Beeline-ի ինտերնետը հասանելի է Ջրվեժում

Beeline-ը հայտարարում է մայրաքաղաքում ֆիքսված ցանցի վերազինման աշխատանքների հերթական փուլի ավարտի մասին: Այժմ նաև Ջրվեժ, Վարդաշեն, Ջրաշեն և Մուշավան թաղամասերի բնակիչները հնարավորություն ունեն միանալու Beeline ...

Code

image

Ծրագրավորման ֆունդամենտալ դասընթացներ

Ալան Թյուրինգի անվան Ծրագրավորման Փիլիսոփայության դպրոցը, Hero House֊ի և Երևանի Գլաձոր Համալսարանի համատեղ սկսում է ծրագրավորման ֆունդամենտալ դասընթաց, որը միտված է համաշխարհային մակարդակի մասնագետներ պատրաստելուն։ Դպրոցի ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ucom-ը տարածաշրջանում առաջինն է գործարկում eSIM տեխնոլոգիան

Այսուհետ Ucom ընկերության շարժական կապի բաժանորդները կկարողանան օգտագործել իրենց iPhone XS, XS Max և XR սմարթֆոնները երկու SIM քարտով միաժամանակ: Apple ընկերության պաշտոնական գործընկեր Ucom-ը ...

Business

image

Ucom. ավարտվել է դրամային և դոլարային պարտատոսմերի տեղաբաշխումը

Ucom ընկերությունն «Արմենբրոկ» ներդրումային ընկերության օժանդակությամբ ավարտել է 11% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և 7,5% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը։ Ucom պարտատոմսերի ձեռքբերման ...

Various

image

Beeline-ի Կապի թանգարանը կմիանա «Թանգարանների գիշեր» ակցիային

Հայաստանում Beeline-ը կմիանա «Թանգարանների գիշեր»  միջազգային ակցիային: Մայիսի 18-ին Beeline-ի կապի թանգարանի դռները բաց կլինեն այցելուների համար 11։00-ից մինչև 21։00-ն։ Ակցիայի հիմնական նպատակն է երիտասարդությանը ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS