Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Beeline-ը և ԹՈՒՄՈ-ն հայտարարեցին համագործակցության մեկնարկի մասին
19/04/2019 05:10

Beeline-ը և ԹՈՒՄՈ-ն հայտարարեցին համագործակցության մեկնարկի մասին

Հայաստանում Beeline-ը և Թումոն հայտարարում են համագործակցության մեկնարկի մասին, որի շրջանակում կիրականացվեն մի շարք կրթական նախագծեր` տեխնոլոգիաների զանազան ոլորտներում, ինչպես մեքենայական ուսուցումը, վեբ ծրագրավորումը, 3D մոդելավորումը և այլն: Դրանք կվարեն միջազգային մասնագետներ այնպիսի ընկերություններից, ինչպիսիք են Airbnb-ն և Hulu-ն:

Նախագծի շրջանակներում Երևան կհրավիրվեն ոլորտի խոշոր մասնագետներ միջազգային նշանավոր կազմակերպություններից: Նրանք Թումոյի ուսանողների հետ կանցկացնեն գործնական և ինտենսիվ դասընթացներ, որոնց ընթացքում կմշակվեն իրական տեխնոլոգիական նախագծեր։

Մասնագետների ցանկում են Ֆինլանդիայի Աալտոյի համալսարանի դասախոս ու ճարտարագիտության մագիստրոս Լուկա Պիսկորեցը և նույն համալսարանի թվային դիզայնի լաբորատորիայի դիզայնի գծով հետազոտությունների դոկտորի թեկնածու ու ճարտարապետ Աշիշ Մոհիտեն, Hulu հեռուստատեսային ցանցի ծրագրավորող  Մեսրոպ Կյուրկչյանը և Airbnb-ի ծրագրավորող Նիտարշան Ռաջկումարը և այլոք: Կրթական նախագծերը կիրականացվեն 2019-ի մայիսից մինչև դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում:

«Մենք կարևորում են Beeline-ի ներդրումը` ուղղված Թումոյի կրթական ծրագրում տեխնոլոգիաների ոլորտի բացառիկ նախագծերի թվի ավելացմանը և նման հանրահայտ ընկերություններից մասնագետների ներգրավմանը: Այս համագործակցությունը մեր պատանիների համար ևս մի հնարավարություն է ստեղծում առաջատար մասնագետների հետ աշխատանքի արդյունքում ձեռք բերել պրակտիկ հմտություններ արդիական ոլորտներում և ավելի մրցունակ դառնալ մասնագիտական շուկայում», – ընդգծում է Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը:

«Ուրախ եմ այսօր հայտարարել Թումոյի հետ այս հրաշալի համագործակցության մեկնարկի մասին։ Թումոն հայտնի է տեխնոլոգիաների ոլորտում իր կրթական ծրագրերով ոչ միայն Հայաստանում, այլև արտասահմանում, և այդ ամենը շատ հոգեհարազատ է մեզ։ ՎԵՈՆ խումբն իր գործունեության բոլոր երկրներում իր առաքելությունն է համարում երիտասարդների համար հասանելի դարձնել լավ տեխնոլոգիական կրթությունը», – նշեց Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Ընդհանուր առմամբ Beeline-ի և Թումոյի այս համատեղ նախաձեռնության շնորհիվ իրականացվող հատուկ նախագծերին կմասնակցեն 100-ից ավելի ուսանողներ:

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մաս է։  «ՎԵՈՆ» խումբը աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Այն շրջանառվում է NASDAQ և Euronext Amsterdam բորսաներում և ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ձայնային կապի ու տվյալների հաղորդման, ինչպես նաև լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների ամբողջ աշխարհում: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում: