Beeline. Պրոդուկտի մշակման ճամբարի թիմերը ժյուրիին ներկայացրին իրենց մշակումները
Հայաստանում Beeline-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի կողմից կազմակերպված պրոդուկտի մշակման ճամբարին /product bootcamp/ մասնակցող թիմերը ժյուրիին ներկայացրին իրենց մշակումները։
Լավագույն երկու նախագծի հեղինակ թիմերը կստանան 1,5 միլիոն դրամի չափով ֆինանսավորում՝ իրենց գաղափարը մեկ քայլ առաջ տանելու և պրոդուկտի նախատիպի վերածելու համար։
Նախնական ընտրություն անցած 10 թիմերը, որոնք ներկայացնում էին նորարար տեխնոլոգիական լուծումներ տուրիզմի, ֆինանսաբանկային, առողջապահության սպասարկման և այլ ոլորտների համար, անցել են մենթորության փուլ։ Տարբեր ոլորտների առաջատար մասնագետներ աշխատել են թիմերի հետ և օգնել են նրանց ավելի լավ հասկանալ իրենց պրոդուկտի հնարավոր շուկան և օգտատերերին, ուրվագծել իրենց պրոդուկտի հնարավոր հատկանիշները /features/ և կատարել խորը շուկայական հետազոտություն՝ հասկանալու առկա մրցակիցներին և նախանշելու իրենց առավելությունները: Թիմերի ներկայացրած գաղափարները գտնվում էին զարգացման մակարդակներում՝ սկսած զուտ գաղափարից մինչև առաջին նախատիպի մշակումը։
«Beeline-ը մեծ դեր է խաղում հայկական ստարտափ էկոհամակարգի կայացման, ինչպես նաև ստարտափների աջակցության գործում։ Դա շատ կարևոր է, քանի որ այդպիսով ոչ միայն սատարում ենք տեխնոլոգիաների զարգացմանը, այլև օգնում ենք հայ երիտասարդներին կայանալ, ստեղծել իրենց բիզնեսը և դուրս գալ միջազգային շուկա։ Այդ իսկ պատճառով շարունակաբար փորձում ենք ներդնել միջազգային փորձը, ինչի արդյունքում այս տարի հեքըթոնը փոխարինել ենք պրոդուկտի մշակման ճամբարով։ Վստահ եմ, մեր մրցույթի բոլոր մասնակիցները մեծ հաջողության կհասնեն և իրենց աշխատանքով բազմաթիվ մարդկանց կյանքը կդարձնեն ավելի լավը», – նշեց Հայաստանում Beeline-ի Հասարակայնության հետ կապերի ղեկավար Նաիրա Նազարյանը։
«Գաղափարի փուլում գտնվող ստարտափերի համար շատ կարևոր է մենթորների հետ աշխատանքը, քանի որ նրանք դեռևս փորձում են հասկանալ իրենց պոտենցիալ պրոդուկտը, շուկան և օգտատերին։ Ճամբարի շրջանակում ընտրված թիմերն անցան շատ կարևոր փուլ, որից հետո նրանց անհրաժեշտ է որոշակի ֆինանսական միջոցներ՝ գաղափարն առաջին նախատիպի վերածելու համար։ Product bootcamp-ի շրջանակում մենք շարունակելու ենք աշխատել թիմերի հետ և հետևել նրանց զարգացմանը և փուլ առ փուլ տրամադրելու ենք ֆինանսական միջոցներ»,- նշեց Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը։
Դեմո օրվա շրջանակում հայկական ստարատափ համայնքը ներկայացնող ժյուրիի անդամները՝ ծանոթանալով թիմերի գաղափարների և կատարած աշխատանքի հետ, կընտրեն լավագույն երկու թիմերին, որոնք պրոդուկտի մշակման ճամբարի մոտակա 3 ամիսների ընթացքում կստանան ֆինանսական միջոցներ՝ մշակելու իրենց պրոդուկտի նախատիպը։ Ընտրության հիմնական չափանիշներն են գաղափարի նորարարությունը և կիրառելիությունը, ինչպես նաև թիմի կազմը, մինչ այս փուլը կատարած աշխատանքը և զարգացումը։
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է