Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Beeline․ Անդրեյ Պյատարխինը մասնակցեց ենթակառուցվածքային խնդիրներին նվիրված 9-րդ ազգային կոնֆերանսին
02/11/2018 11:43

Beeline․ Անդրեյ Պյատարխինը մասնակցեց ենթակառուցվածքային խնդիրներին նվիրված 9-րդ ազգային կոնֆերանսին

Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը մասնակցեց  Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) նախաձեռնությամբ անցկացվող 9-րդ ազգային կոնֆերանսին, որտեղ ներկայացրեց իր կարծիքները հեռահաղորդակցության ոլորտում ենթակառուցվածքային խնդիրների և զարգացման հիմնական հնարավորությունների վերաբերյալ։

«Ենթակառուցվածքներով պայմանավորված խնդիրներ և ՀՀ տնտեսության զարգացման հնարավորություններ» խորագրով կոնֆերանսի ընթացքում քննարկվեց  երկու թեմա. «Առևտուր և կայուն տնտեսական ինտեգրում» և «Ենթակառուցվածքներ ու էներգետիկ խնդիրներ»։

«ՀԳՀՄ-ն 9 տարի շարունակ սոցիալական գործընկերությունը խթանելու և տնտեսության մեջ առկա խնդիրներն արծարծելու նպատակով կազմակերպում է ազգային կոնֆերանսներ: Մենք շատ բարձր ենք գնահատում գործընկերների մասնակցությունը և աջակցությունը այս հարցում: ՏՏ-ն և հեռահաղորդակցությունը ՀՀ տնտեսության մրցունակության համար էական դերակատարություն ունեն, և մենք ուրախ ենք ողջունել այդ ոլորտի կազմակերպությունների մասնակցությունը և դրանց ներդրումը տնտեսության զարգացման գործընթացներում, մասնավորապես ցանկանում եմ նշել Հայաստանում Beeline-ի դերակատարությունը», – ընդգծեց ՀԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանը։

«Ենթակառուցվածքների մշտական զարգացումը ՎԵՈՆ խմբի, այդ թվում և Հայաստանում Beeline-ի համար գլխավոր նպատակներից է։ Մենք անընդհատ աշխատում ենք այդ ուղղությամբ և զգալի ներդրումներ ենք անում ենթակառուցվածքների մեջ, քանի որ քաջ գիտակցում ենք, որ այսօրվա դրությամբ կապի ժամանակակից տեխնոլոգիաները առանցքային դեր են կատարում Հայաստանում բիզնեսի և տնտեսության զարգացման հարցում։ Իսկ մենք մեր կողմից ձգտում ենք մեր հաճախորդների համար ստեղծել լավագույն պայմանները», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Կոնֆերանսի ընթացքում ուշադրություն է դարձվել այն խոչընդոտների կարգավորմանը՝ պայմանավորված ենթակառուցվածքներով, որոնք վերաբերում են էներգակիրներին, ՏՏ և հեռահաղորդակցմանը, ներմուծման-արտահանման գործընթացներին, ինչպես նաև ճանապարհներով պայմանավորված բեռնափոխադրման խնդիրներին։

Կոնֆերանսին մասնակցել են ՀՀ պետական մարմինների ներկայացուցիչներ, ՀՀ Կենտրոնական Բանկը և Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակը, միջազգային մի շարք կազմակերպություններ, սոցիալական գործընկերներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ և դեսպաններ