Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Beeline. Անդրեյ Պյատախինը դասախոսությամբ հանդես եկավ ՀՀ Արդարադատության ակադեմիայում
27/09/2018 13:45

Beeline. Անդրեյ Պյատախինը դասախոսությամբ հանդես եկավ ՀՀ Արդարադատության ակադեմիայում

27 սեպտեմբերի 2018 թ., Երևան. Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը հանդես եկավ դասախոսությամբ ՀՀ Արդարադատության ակադեմիայում։

Ընկերության ղեկավարի ելույթը նվիրված էր «Ռազմավարական որոշումների ընդունման հետ կապված սխալներ» թեմային։ Անդրեյ Պյատախինն լսարանին ներկայացրեց, թե ինչպես պետք է ուսումնասիրել իրավիճակը, ինչ հանգամանքներ պետք է հաշվի առնել և ինչպես խուսափել ամենահաճախ կրկնվող սխալներից՝ ճիշտ ռազմավարական որոշում ընդունելու համար։

«Դասընթացը, համոզված եմ հետաքրքիր կլինի ինչպես ակադեմիայի ունկնդիրների, այնպես էլ աշխատակազմի համար: Արդարադատության ակադեմիան մեծ ուշադրություն է դարձնում գործընկերների հետ համագործակցությանը և ես լիահույս եմ, որ Beeline-ի  հետ համագործակցությունը կլինի հաջողված և կկրի շարունակական բնույթ», – նշեց Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը։

«Մեր ժամանակներում ճիշտ և մտածված որոշումների ընդունումը հաջողության գրավականն է՝ ինչպես աշխատանքում, այնպես էլ ամենօրյա կյանքում։ Beeline-ի նման խոշոր ընկերությունների համար դա զարգացման գլխավոր պայմանն է, և ես ուրախ եմ կիսվել այդ հարուստ փորձով, ինչպես նաև Հարվարդի համալսարանում ստացված գիտելիքներով։ Հուսով եմ, որ նոր գիտելիքներն օգտակար կլինեն և կօգնեն գրագետ մոտենալ կարևոր որոշումների ընդունմանը», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Միջոցառմանը ներկա էր 30 ունկնդիր, որոնց թվում էին դատարանների աշխատակիցներ, դատախազության ծառայողներ, գործող դատավորներ, դատախազներ, քննիչներ և այդ պաշտոնները զբաղեցնելու թեկնածուներ։