Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Beeline-ի «Սմարթ» փաթեթներին անցումը դարձել է անվճար
18/09/2018 14:47

Beeline-ի «Սմարթ» փաթեթներին անցումը դարձել է անվճար

Beeline-ի «Սմարթ» փաթեթներին անցումն անվճար է դարձել մյուս սակագնային փաթեթների բաժանորդների համար։

«Մեր «Սմարթ» փաթեթները գործարկումից հետո շատ արագ մեծ տարածում ստացան բաժանորդների շրջանում, ինչը զարմանալի չէ։ Դրանք իսկապես շատ պարզ են ու հարմար, և լիարժեք ծառայություններ են ապահովում։ Իսկ այժմ «Սմարթ»  փաթեթները դարձան էլ ավելի հասանելի, և մի քանի տարբերակներից Ձեր համար առավել հարմարն ընտրելն լրացուցիչ ծախսեր այլևս չի պահանջելու», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Սմարթ» սակագնային փաթեթները` կախված ամսավճարի չափից ներառում են անվճար րոպեներ Beeline ցանցի ներսում և ցանցից դուրս (այդ թվում ԱՄՆ ու Կանադա), ինչպես նաև գերարագ ինտերնետի մինչև 12000 ՄԲ  ծավալով։ Այսօր շուկայում գործում է 7 տեսակի «Սմարթ» սակագնային փաթեթ, որոնց ամսավճարը սկսվում է 990-ից (Մարզային) դրամից, առավելագույն փաթեթի ամսավճարը կազմում է 7500 դրամ։ ։

Նախընտրելի «Սմարթ» փաթեթին անցնելու համար բաժանորդի հաշվին պետք է լինի տվյալ փաթեթի ամսավճարի չափով գումար և ևս 200 դրամ, որը կմնա բաժանորդի հաշվին։

Նշենք նաև, որ «Սմարթ» փաթեթների ներսում դեպի ավելի բարձր ամսավճար ունեցող փաթեթին անցումը նույնպես անվճար է։

Հիշեցնենք, որ մինչև 2018 թ․ դեկտեմբերի 31-ը «Սմարթ 3500» և ավելի բարձր ամսավճարով «Սմարթ» փաթեթներում բաժանորդները կարող են ներառված 10 000 ներցանցային րոպեների շրջանակում նաև զանգեր կատարել դեպի Ռուսաստանի Beeline-ի ցանց։