Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Beeline. կորպորատիվ հաճախորդների համար նոր բաժին beeline.am կայքում
14/05/2018 18:44

Beeline. կորպորատիվ հաճախորդների համար նոր բաժին beeline.am կայքում

Beeline-ը գործարկել է կորպորատիվ հաճախորդների համար նոր կայքէջ՝ հարմարավետ ինտերֆեյսով և կառավարման լայն հնարավորություններով։

Հատուկ բիզնեսի համար մշակված www.b2b.beeline.am բաժնում տեղադրված են տեղեկություններ գործող և պոտենցիալ կորպորատիվ հաճախորդների համար, այդ թվում ներկայացված են տրամադրվող բոլոր սակագնային փաթեթները և ծառայությունները։ Բաժնում բարելավել է Անձնական գրասենյակի կառուցվածքն ու ներդրվել են հաշվի կառավարման նոր հարմարավետ գործիքներ։ Առկա է նաև առցանց սպասարկման հնարավորություն։

«Մենք մշտապես բարելավում ենք մեր հաճախորդների սպասարկման ուղիներն ու  գործիքները և ուրախ ենք կորպորատիվ հաճախորդներին առաջարկել այսպիսի հարմարավետ և ժամանակակից ծառայություն։ Այսուհետ նրանք կարող են ժամանակ խնայել և կարգավորել կապին վերաբերող ծառայություններ նաև առցանց՝ առանց մեր գրասենյակ այցելելու։ Այս տարբերակով ցանկացած բիզնես կարող է օգտվել իր համար առավել հարմար առաջարկներից և սակագնային փաթեթներից, քանի որ աշխատանքը Beeline-ի հետ ոչ միայն հարմար է, այլև շահավետ», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել www.beeline.am կայքում: