Հաճելի անակնկալներ՝ Հաճախորդի միջազգային օրվա առթիվ
Beeline-ում անցնում է 2018 թ․ առաջին «Հաճախորդի օրը», որը նվիրված է համանուն միջազգային օրվան։ Ընկերության ղեկավարությունն ու ավելի քան 120 տարբեր բաժինների աշխատակիցներ այցելելու են Beeline-ի վաճառքի և սպասարկման գրասենյակներ, որտեղ աշխատելու են հաճախորդների հետ, լսելու են նրանց առաջարկներն ու կարծիքները և, իհարկե, շնորհավորելու են Հաճախորդի օրվա արթիվ։
«Beeline-ի համար Հաճախորդի օրն լավ առիթ է ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնելու մեր բաժանորդներին և գերազանց գործիք է հետադարձ կապի ու կարծիքների հավաքագրման համար։ Արդեն հինգ տարի է ինչ մենք իրականացնում ենք նմանատիպ միջոցառումներ և հպարտ ենք, որ մեր հաճախորդների կողմից այդ օրերին բարձրաձայնած հարցերի ու ցանկությունների մեծ մասն արագ լուծում են ստանում։ Շնորհավորում եմ Beeline-ի բոլոր հաճախորդներին Հաճախորդի միջազգային օրվա արթիվ և ցանկանում եմ ընդգծել, որ ձեր կարծիքները մեզ օգնում են դառնալ էլ ավելի լավը, իսկ ձեզ՝ օգտվել ավելի պարզ և հարմար ծառայություններից», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«Այժմ մենք ընկերությունում ներդնում ենք Medallia համակարգը, որն աշխարհում առաջատարն է հաճախորդի փորձի կառավարման տեղեկատվական տեխնոլոգիաների շրջանում և թույլ է տալիս կապ ապահովել հաճախորդների հետ իրական ժամանակում և արագ արձագանքել նրանց մեկնաբանություններին։ Բացի այդ, առաջին անգամ Հայաստանում մենք գործարկում ենք «Հաճախորդի ձայն» նախագիծը, որի շրջանակում ընկերության 120 մենեջերներ, այդ թվում գլխավոր տնօրենն ու տարբեր ուղղությունների տնօրենները զանգահարելու են հաճախորդներին, որպեսզի հնարավորինս արագ ու արդյունավետ լուծեն նրանց խնդիրները», – ասաց Հայաստանում Beeline-ի Հաճախորդի փորձի բարելավման նախագծի ղեկավար Շուշանիկ Ղալթախչյանը։
Հիշեցնենք, որ բացի «Հաճախորդի օր» նախագծից, որն անցկացվում է յուրաքանչյուր եռամսյակ, հետադարձ կապի հավաքագրման համար ընկերությունը հաճախորդներին առաջարկում է իրենց կարծիքներն ու գնահատականները թողնել ընկերության գրասենյակներ կամ սպասարկման կենտրոն դիմելուց հետո։ Այդկերպ անցյալ տարվա ընթացքում Beeline-ը ստացել և մշակել է ավելի քան 150 000 դիմում։
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է