Beeline-ը և «Զիգզագ» ընկերությունը գործարկել են սմարթֆոնների տարաժամկետ վճարումով վաճառքի համատեղ ծրագիր
Beeline-ը «Զիգզագ» ընկերության հետ համատեղ հայտարարում է սմարթֆոնների վաճառքի գործընկերային ծրագրի մեկնարկի մասին։ Ծրագրի շրջանակում հաճախորդները կկարողանան տարաժամկետ վճարման պայմանով գնել 30 000 դրամից սկսած արժողությամբ ցանկացած սմարթֆոն «Զիգզագ Անտենա» վաճառասրահներում։
Տարաժամկետ վաճառքի պայմաններով հաճախորդը վճարում է սմարթֆոնի արժեքը՝ 12, 18 կամ 24 ամսվա ընթացքում։ Տոկոսների և հավելավճարների փոխարեն հաճախորդը վճարում է միայն այն սակագնային պլանի համար, որին միացել է։ Միանալ կարելի է շուկայում գործող «Սմարթ» սակագնային պլաններից մեկին, որոնց ամսավճարները տատանվում են 1500-ից մինչև 7500 դրամի սահմաններում։
«Այս նախագիծը մենք իրականացնում ենք «Կա-Կա-Չկա» սկզբունքով՝ հեռախոս կա, կապ կա, հավելավճար չկա։ Սա շատ շահավետ և արդիական առաջարկ է շուկայում։ Հաճախորդը վճարում է միայն իր հեռախոսի և կապի համար, և ոչ մի «թաքնված» վճարներ։ Սա համահունչ է նրան, որ Beeline-ի հետ ամեն բան պարզ է և հարմար», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«Մենք կարևորում ենք հեռահաղորդակցության օպերատորների հետ համագործակցությունը՝ հաճախորդների համար ավելի հարմար և հետաքրքիր առաջարկներ ներկայացնելու նպատակով: Նախագիծը սկսում ենք պիլոտային ռեժիմում՝ «Զիգզագ Անտենա» մոբայլ և IT սարքավորումների մասնագիտացված վաճառասրահներում: Հաճախորդների հավանությունը ստանալուց հետո մենք կընդլայնենք նախագիծը «Զիգզագ»-ի բոլոր վաճառասրահներում», – նշեց «Զիգզագ» ընկերության կոմերցիոն տնօրեն Արթուր Գրիգորյանը։
Լրացուցիչ տեղեկատվություն «Սմարթ» փաթեթների վերաբերյալ կարող եք գտնել beeline.am կայքում։
———–
«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:
«Զիգզագ» ընկերությունը գործում է Հայաստանի էլեկտրոնային և կենցաղային տեխնիկայի շուկայում 23 տարի: 2016 թվականին ընկերությունն իր հաճախորդներին ներկայացավ նոր ձևաչափով՝ հիմնադրելով «Զիգզագ Անտենա» մոբայլ և IT սարքավորումների մասնագիտացված վաճառասրահների ցանցը: Այսօր արդեն «Զիգզագ Անտենա» ցանցի թվով 4 վաճառասրահներում ներկայացված են հանրաճանաչ բրենդների սմարթֆոններ, թվային հեռախոսներ, ֆոտոխցիկներ, ինչպես նաև պլանշետների, նոթբուքների, հարակից աքսեսուարների և գաջեթների լայն տեսականի:
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է