Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Beeline. վաճառքի և սպասարկման նոր գրասենյակ՝ Վանաձորում
01/12/2017 19:11

Beeline. վաճառքի և սպասարկման նոր գրասենյակ՝ Վանաձորում

Վանաձորում բացվել է Beeline-ի նոր Վաճառքի և սպասարկման գրասենյակ, որի հասցեն է Տիգրան Մեծ 73, տարածք 1/2։ 

Գրասենյակը բաց է աշխատանքային օրերին ժամը 09։00-ից մինչև 19։00-ը, իսկ շաբաթ օրերին՝  09։00-ից մինչև 18։00-ը՝ առանց ընդմիջումների։ 

«Այժմ մեր հաճախորդների համար Վանաձորում գործում է նոր վաճառքի և սպասարկման գրասենյակ, որն ավելի մեծ է, ավելի ազատ, նորաձև և ժամանակակից։ Բացի այդ, այն գտնվում է այցելության համար ավելի հարմար վայրում, որպեսզի մեր ծառայությունները հնարավորինս հասանելի լինեն հաճախորդների համար։ Վստահ եմ նաև, որ մեր աշխատակիցներին ավելի հաճելի կլինի աշխատել և սպասարկել բաժանորդներին նոր և գեղեցիկ գրասենյակում», – նշեց Հայաստանում Beeline-ի կոմերցիոն տնօրեն Հայկ Կարապետյանը։

Այսօրվա դրությամբ Հայաստանի տարածքում գործում է 77 սեփական և դիլերական Վաճառքի և սպասարկման գրասենյակ: Beeline-ի Վաճառքի և սպասարկման գրասենյակների հասցեների, ինչպես նաև աշխատանքային ժամերի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում:

Նշենք, որ Տիգրան Մեծի 59 հասցեում գտնվող Beeline-ի Վաճառքի և սպասարկման գրասենյակը այլևս չի գոչծում։

———–

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 235 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում: