Beeline. BeeTV-ն արդեն հասանելի է Samsung սմարթ հեռուստացույցներով
Հայաստանում Beeline-ը հայտարարում է Samsung սմարթ հեռուստացույցների համար BeeTV հեռուստատեսության գործարկման մասին։ Quatro ծառայությունների փաթեթների բոլոր բաժանորդներին հասանելի կլինի ժամանակակից և որակյալ հեռուստատեսություն Samsung սմարթ հեռուստացույցներով՝ առանց լրացուցիչ սարքավորումների։
Հարկավոր է միայն ներբեռնել BeeTV հավելվածը Samsung Smart TV հեռուստացույցի մենյուից, հավաքել Quatro բաժանորդի օգտատերի անունն ու գաղտնաբառը և օգտվել Beeline-ի տրամադրած ժամանակակից հնարավորություններից։ Quatro ծառայությունների փաթեթների բաժանորդների համար հասանելի կլինեն 100-ից ավելի հեռուստաալիքներ դիտելու, catch up-ի, եթերը ձայնագրելու և այլ հնարավորություններ։
«Մենք շարունակում ենք նոր հնարավորություններ ստեղծել մեր բաժանորդների համար, և մի քանի հարթակներով BeeTV-ին հասանելիությունը թույլ է տալիս վայելել հեռուստատեսությունը՝ ինչպես ընդունիչներով և սմարթ հեռուստացույցներով, այնպես էլ սմարթֆոններով ու պլանշետներով։ Վստահ եմ, որ մեր հաճախորդները բարձր կգնահատեն այս առաջարկի պարզությունը, հարմարավետությունն ու բարձր որակը», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Quatro ծառայությունների բոլոր փաթեթների բաժանորդներն առանց հավելավճարների ստանում են միաժամանակ երեք սարքերով՝ հեռուստացույցով, սմարթֆոնով և պլանշետով տարբեր հեռուստաալիքներ դիտելու հնարավորություն։ Ավելին, Beeline բջջային կապի բաժանորդների համար BeeTV ծառայությունը գործում է առանց ինտերնետի տարիֆիկացման։
Նշենք, որ Quatro ծառայությունների փաթեթի շրջանակում բաժանորդներին տրամադրվում են բջջային կապի, բջջային ու ֆիքսված ինտերնետի, ինչպես նաև BeeTV հեռուստատեսության ծառայություններ։ Փաթեթի լրացուցիչ առավելությունն այն է, որ բոլոր այդ ծառայությունների դիմաց կարելի է վճարել՝ պարզապես լիցքավորելով Quatro բջջային համարը։ Ծառայությունների փաթեթները կարելի է միացնել ինչպես առցանց՝ www.beeline.am էջում, այնպես էլ Beeline-ի բոլոր վաճառքի և սպասարկման գրասենյակներում։
Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ մոտակա գրասենյակներում:
———–
«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «Վեոն» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 235 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է