Վիվասել-ՄՏՍ. ներկայացվել են «ՄոբիԴրամ» և «Իմ ՎիվաՍել-ՄՏՍ» բջջային հավելվածները
ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է հերթական նորամուծությունները բջջային հավելվածների ոլորտում՝ բջջային ծառայությունների և վճարումների կառավարման համար նախատեսված երկու հավելված՝ «Իմ ՎիվաՍել-ՄՏՍ» ամբողջապես նորացված բջջային հավելվածն ու «ՄոբիԴրամ» բջջային հավելվածը՝ կատարելագործված:
Հավելվածները հաճախորդին մեծապես օգնում են ժամանակն ու ռեսուրսները խնայելու հարցում, ունեն հարմար ու պարզ ինտերֆեյս, հասանելի են 24/7 ռեժիմով, գործողությունները կատարվում են մի քանի հպումով՝ առանց դրանց վրա ժամանակ վատնելու և այդ ծառայությունները մատուցող հաստատություն այցելելու անհրաժեշտության:
«Իմ ՎիվաՍել-ՄՏՍ» հավելվածը սմարթֆոնի միջոցով ծառայություններն ու հաշիվը կառավարելու համար նախատեսված գործիք է ու բացի այդ՝ օգտակար տեղեկատվական հարթակ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործող առաջարկների վերաբերյալ: Հավելվածի միջոցով կառավարվում են մի շարք ծառայություններ, ներառյալ՝
– հաշվի մնացորդի վերահսկում,
– անցում այլ սակագնային պլանի,
– ծառայությունների ակտիվացում/ապաակտիվացում,
– ինտերնետի, խոսելաժամանակի ու SMS փաթեթները վերահսկելու հնարավորություն,
– սպասարկման կենտրոնների տեղակայումը,
– բոնուսային միավորների փոխանակում նվերների հետ, և այլն:
«ՄոբիԴրամ»-ի բջջային դրամապանակից արդեն իսկ օգտվող բազմաթիվ հաճախորդների համար հավելվածը դարձել է առօրյայի անբաժան մաս.
– միկրովարկեր ստանալու հնարավորություն,
– կոմունալ տարատեսակ ծառայությունների համար վճարում,
– վարկերի/հիփոթեքի մարում բանկերին ու վարկային կազմակերպություններին
– փոխանցումներ «Մոբիդրամ»-ից՝ «Մոբիդրամ»
– բանկային փոխանցումներ,
– էլեկտրոնային դրամապանակի պարունակության կանխիկացում,
– հարկերի, տուգանքների ու կայանատեղի համար վճարումներ,
– հաշվի համալրում,
– սոցիալական ցանցեր
– IP հեռախոսակապ/մեսինջերներ
– Առցանց խաղեր
– Միջազգային բջջային օպերատորներ
– Էլ. դրամապանակներ
– Վճարումներ՝ ստացված հաշիվների
«ՄոբիԴրամ»-ը դինամիկ զարգացում է ապրում՝ ի նպաստ հաճախորդների օրըստօրե ավելացող կարիքների բավարարման:
«Իմ ՎիվաՍել-ՄՏՍ» հավելվածում ներառված՝ շարժական կապի ծառայությունների համար վճարումը կատարվում է տարբեր եղանակներով՝ ներառյալ «ՄոբիԴրամ» հավելվածի միջոցով: Մուտք գործելով հավելված՝ բաժանորդը հնարավորություն է ստանում վճարումը կատարելու «ՄոբիԴրամ»-ի էլեկտրոնային դրամապանակից, կամ՝ անմիջապես իր բանկային քարտից, որը պետք է նախապես կցել հավելվածում: Գրանցումը կատարվում է վարկենապես: Ի դեպ՝ կարելի է կցել անսահմանափակ քանակությամբ բանկային քարտ:
«ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու ՄոբիԴրամն աշխատում են բջջային հավելվածների վրա հիմնված համալիր լուծումներ առաջարկելու ուղղությամբ՝ ոչ միայն հեռահաղորդակցության, այլև ֆինանսավճարային ծառայությունների ոլորտում: Հավելվածների շնորհիվ բաժանորդներին հասանելի է մշտապես կամ պարբերաբար օգտագործվող ծառայությունների ամբողջ տեսականին: «Ամեն ինչ՝ սմարթֆոնով, մեկ ակնթարթում». մենք գիտակցում ենք, որ հաճախորդի համար ժամանակը խիստ կարևոր է: Տրամադրելով հավելվածը՝ հաճախորդին տալիս ենք ավելի շատ ազատ ժամանակ՝ հանգստի, ժամանցի ու աշխատանքի համար: Վստահեք մեզ, ստացեք ժամանակ ու հարմարավետություն», – ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: «Իմ ՎիվաՍել-ՄՏՍ» և «ՄոբիԴրամ» բջջային հավելվածները հասանելի են ինչպես Play Store-ում, այնպես էլ App Store-ում: «ՄոբիԴրամ» հավելվածից կարող է օգտվել ցանկացած ոք, ով ունի բջջային հեռախոս:
———–
ՎիվաՍել-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am
«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանի և ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 100 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի բոլոր տարածաշրջանների, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը և իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 200 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է