Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Սմարթֆոնների վաճառքի նախատոնական ակցիա Beeline-ում
01/12/2016 22:56

Սմարթֆոնների վաճառքի նախատոնական ակցիա Beeline-ում

Beeline-ը հայտարարում է սմարթֆոնների վաճառքի նախատոնական ակցիայի անցկացման մասին։ 2016թ–ի դեկտեմբերի 1-ից մինչև 2017թ–ի փետրվարի 1-ը հաճախորդները կարող են ձեռք բերել երկու ժամանակակից Beeline Smart 8 սմարթֆոններ շահավետ, տոնական գնով, և երկրորդ հեռախոսի համար լրացուցիչ զեղչով։

Այսօր Երևանի Աբովյան փողոց 21 հասցեում բացված Beeline վաճառքի և սպասարկման նոր գրասենյակում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը հայտարարեց ակցիայի անցկացման մասին։

«Beeline Smart 8 հեռախոսը մեր ընկերության սմարթֆոնների տեսականու վերջին մոդելն է և շնորհիվ տոնական ակցիայի, մեր հաճախորդները կարող են ձեռք բերել երկու սմարթֆոն շատ գրավիչ պայմաններով։ Ամանորյա տոների նախաշեմին Beeline հաճախորդներին հնարավորություն է ընձեռում նվիրել արդիական և ժամանակակից սմարթֆոն ոչ միայն իրենց, այլ նաև իրենց  ընկերներին և սիրելիներին», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

2016թ–ի դեկտեմբերի 1-ից մինչև 2017թ–ի փետրվարի 1-ը նույն անձնագրով երկու Beeline Smart 8 սմարթֆոն գնելիս, առաջին հեռախոսը տրամադրվում է 25900 դրամով (ներառյալ ԱԱՀ), որը ներառում է ամսական 500 ներցանցային րոպե և 500 ՄԲ։ Փաթեթը տրամադրվում է մեկ տարվա համար։ Իսկ երկրորդ հեռախոսը տրամադրվում է 30 տոկոս զեղչով և «Հարմար» և «Զրուցենք» փաթեթեթներին մեկ ամսով պարտադիր միացմամբ: Beeline Smart 8 հեռախոսի գնումը կարելի է ձևակերպել ապառիկ:

Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am կայքում, «My Beeline Armenia», հավելվածի միջոցով, հաղորդագություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ մոտակա Beeline գրասենյակում:

Նշենք, որ Աբովյան փողոցում բացված նոր Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակն  աշխատում է ամեն օր 10:00–ից  մինչև 20:00–ը՝ առանց ընդմիջման և հանգստյան օրերի։

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 13 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ»-ը ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ 740 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: 2015թ. մարտի 31-ի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմում էր 218 միլիոն: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում: