Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
ՎիվաՍել-ՄՏՍ. «Վաճառքի և սպասարկման դպրոց» ծրագրի շրջանակներում, հավաստագիր է ստացել 59 ուսանող
19/10/2016 21:35

ՎիվաՍել-ՄՏՍ. «Վաճառքի և սպասարկման դպրոց» ծրագրի շրջանակներում, հավաստագիր է ստացել 59 ուսանող

ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է առաջնորդվել պատասխանատու գործարար մշակույթով՝ առանցքային և կարևոր ցուցիչ համարելով բաժանորդների գոհունակությունը: Հեռահաղորդակցության առաջատար օպերատորը ոլորտում մշտապես բարձրակարգ սպասարկում ապահովելու նպատակով, շարունակում է ուշադրության կենտրոնում պահել ոչ միայն աշխատակիցների վերապատրաստման, այլև՝ ուսանողներին մասնագիտացված գիտելիքներ և գործնական հմտություններ տրամադրելու գործընթացը:

Երեք ամսվա ընթացքում, ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Վաճառքի և սպասարկման դպրոց» է հաճախել և համապատասխան գիտելիքներ ձեռք բերել 12 բուհի 59 ուսանող: Ծրագիրն առանձնահատուկ է՝ ոչ միայն մայրաքաղաքի, այլև մարզային ներգրավվածություն ապահովելու առումով: 

Անվճար դասընթացների արդյունքում, մասնակիցները ծանոթացել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի կառավարման մշակույթին, շարունակաբար առաջարկվող տեխնոլոգիական լուծումներին և բացահայտել աշխատանքային քաղաքակիրթ արժեհամակարգի ակնհայտ դրական ազդեցությունը: Նրանք ձեռք են բերել բաժանորդների հետ արդյունավետ հաղորդակցության հմտություններ, ուսումնասիրել են ընկերության առաջարկած ապրանքներն ու ծառայությունները և տիրապետել դրանք առաջարկելու՝ մարքեթինգային գործքիների կիրառման ճկունությանը:

«Այս ծրագրի միջոցով դուք ծանոթացել եք ՎիվաՍել-ՄՏՍ-ի բիզնես կառավարման մոդելին և որդեգրած արժեհամակարգին: Դա թույլ է տալիս գնահատել, թե ինչպես ենք հաջողել արձանագրել ձեռքբերումներ, լինել մրցունակ, ոլորտի առաջատար և պահպանել այդ դիրքերը: Անչափ կարևոր է, որպեսզի ձեր վերլուծությունների արդյունքում արձանագրեք, որ այդ ամենին հասնելու հարցում կարևոր տեղ է ունեցել մեր ընկերության սպասարկման մշակույթը: Անկախ այն հանգամանքից, թե որտեղ կաշխատեք ապագայում, հիշեք, որ ձեր հաջողության երաշխիքը բարձրակարգ, քաղաքակիրթ սպասարկումն է: Քաղաքացու հետ շփման օղակը աշխատակիցն է: Նա է կազմակերպության դեմքը, ում հետ շփման միջոցով է քաղաքացին պատկերացում կազմում ընկերության մասին: Բարեհամբույր սպասարկումը, բաժանորդին կողմնորոշելու պատրաստակամությունը, նրա գոհունակության ցուցիչը միշտ պետք է լինեն սպասարկման ոլորտի աշխատակցի ուշադրության կենտրոնում: Ուզում եմ հավատալ, որ այն, ինչ սովորեցիք այստեղ՝ կկիրառեք նաև ձեր հետագա գործունեության ընթացքում: Խելացի և բարեկիրթ հաղորդակցությունը մարդկային հարաբերությունների բանալին է»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Տարբեր բուհերի հետ համագործակցության շրջանակներում, ՎիվաՍել-ՄՏՍ-ը տարիներ շարունակ՝ տարբեր ծրագրերի միջոցով ուսանողներին հասանելի է դարձրել զարգացման հնարավորություններից լավագույնը: «Վաճառքի և սպասարկման դպրոց» հաճախած ուսանողներն ընկերության գլխամասային գրասենյակում ստացել են դասընթացին մասնակցության հավաստագրերն ու գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ հանդիպման ընթացքում ներկայացրել իրենց տպավորությունները, մոտեցումներն ու ստացած գիտելիքների կարևորությունը: