Դեկտեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Նվազեցվել են Beeline Fast և Beeline Smart Pro սմարթֆոնների արժեքները
26/07/2016 21:39

Նվազեցվել են Beeline Fast և Beeline Smart Pro սմարթֆոնների արժեքները

Beeline–ը հայտարարում է Beeline Fast և Beeline Smart Pro սմարթֆոնների արժեքների նվազեցման մասին: Ներկայումս, այս սմարթֆոնները կարելի է ձեռք բերել  49900 և 39900 դրամ համապատասխանաբար։ Հատուկ ակցիայի շրջանակում Beeline Fast սմարթֆոն գնելու դեպքում հաճախորդը կստանա մեկ ամսով  բաժանորդագրություն «Սմարթ  Հատուկ» կանխավճարային սակագնային փաթեթին և 5000 ՄԲ ծավալով բջջային ինտերնետ, որը կարող է օգտագործել վեց ամսվա ընթացքում:

«Հանդիսանալով բյուջետային  մոդելի սմարթֆոններ, Beeline Fast-ը և Beeline Smart Pro–ն հուսալի հեռախոսներ են, ունեն գրավիչ դիզայն և միաժամանակ համապատասխանում են  օգտագործողների հիմնական պահանջներին կապված ձայնային և ինտերնետ հաղորդակցությունների հետ։ Հաճելի է օգտվել նման սմարթֆոններից,  իսկ առաջարկվող սակագնային փաթեթի շնորհիվ , մեր հաճախորդները հնարավորություն կունենան միշտ մնալ կապի մեջ, ակտիվ օգտվել բջջային ինտերնետից և ըստ արժանավույն գնահատել մեր պարզ և հարմար ծառայությունները» – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Beeline Fast սմարթֆոնն աշխատում է Android 5.1 օպերացիոն համակարգով: Հեռախոսն  ունի ՝ 4 միջուկային պրոցեսոր, 2 տեսախցիկ՝ 5 և 2 մեգապիքսել հզորությամբ, 5 դյույմանոց IPS էկրան, ժամանակակից չափանիշներով հաղորդակցության մոդուլեր, այդ թվում Bluetooth 4.0 и Wi-Fi 802.11 b/g/n/: Beeline Smart Pro սմարթֆոնում տեղադրված է 4.5 դյույմանոց սենսորային էկան, 4 միջուկային պրոցեսոր։ Հեռախոսն աշխատում է Android 5.0 օպերացիոն համակարգով։  8 ԳԲ ներքին հիշողության ծավալը կարելի է հեշտությամբ ավելացնել տեղադրելով  32 ԳԲ հիշողությամբ քարտ։

Beeline Fast և Beeline Smart Pro սմարթֆոնների ձեռքբերման պայմանների մասին հավելյալ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, «My Beeline Armenia» հավելվածի միջոցով, հաղորդագություն ուղարկելով Facebook  ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ մոտակա Beeline-ի գրասենյակում։

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան  200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում:

Լրահոս