Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
120 հազար դոլար` IBM-ի «ISTC Startup Challenge» մրցույթի հաղթողին
15/06/2016 15:39

120 հազար դոլար` IBM-ի «ISTC Startup Challenge» մրցույթի հաղթողին

Ապրիլին մեկնարկած 10-շաբաթյա IBM ISTC Startup Challenge մրցույթի Demo Day-ը կկայանա հունիսի 25-ին, որի ընթացքում 6 թիմեր կներկայացնեն իրենց գաղափարները, նրանցից էլ կընտրվեն մրցույթի հաղթողները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամից, Demo Day-ն ընթանալու է SeedStar մրցույթի հետ նույն վայրում (Հայաստանի Ամերիկյան Համալսարան, Մանուգյան Սրահ), որn իրականացվում է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի(ՁԻՀ) համագործակցությամբ:

IBM ISTC Startup Challenge մրցույթի ավելի քան 40 դիմորդներից մրցութային փուլին մասնակցելու համար ընտրվել են 10-ը, որոնցից 6-ը անցել են մինչև եզրափակիչ փուլ: 10 շաբաթների ընթացքում թիմերի համար իրականացվել են թեմատիկ սեմինարներ՝ սկսած գաղափարի ձևավորումից և զարգացումից, մինչև մուտք դեպի շուկա:  Թիմերն իրենց աշխատանքի ընթացքում օգտագործել են IBM Watson արհեստական բանականության կողմից տրամադրվող ծառայությունները, ինչը հնարավորություն է տալիս սեփական լուծումը դարձնել “խելացի”՝ առանց մեծ ջանքեր գործադրելու:

Մրցույթի հաղթող երկու թիմեր ստանալու են 1000 դոլարին համարժեք դրամական մրցանակներ: Իսկ թիմերից մեկը կստանա հատուկ մրցանակ IBM-ի կողմից՝ 120 հազար դոլարին համարժեք IBM ծառայություններից օգտվելու կտրոն: Լավագույն թիմերին կառաջարկվի շարունակել իրենց աքսելերացիան ISTC նորաբաց կենտրոնում (բացումը սպասվում է հուլիսին):

Հաղթող թիմերն ընտրվելու են գնահատման երկու փուլով՝ գնահատականի մի մասը տրվելու է կազմակերպիչների կողմից` հիմնված թիմերի 10 շաբաթների ընթացքում իրականացրած աշխատանքի և աճի վրա, իսկ մյուս մասը կտրվի ժյուրիի կողմից՝ Demo Day-ի ընթացքում թիմերի ներկայացումները լսելուց հետո:

IBM ISTC-ն ԱՄՆ ՄԶԳ-ի (USAID) և ՁՒՀ-ի հետ համատեղ կշարունակի ստարտափ էկոհամակարգի զարգացմանը նվիրված աշխատանքները 2016 թվականի ընթացքում: Հուլիսին սպասվում է ամենամյա IBM Bluemix Hackathon-ը, իսկ սեպտեմբերին կսկսվի ISTC Acceleration առաջին փուլը`արդեն իսկ նորաբաց կենտրոնի ներսում: