Հոկտեմբեր, 2025
October 2025
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ucom․ իջեցված ռոմինգ սակագներ ԵԱՏՄ երկրների համար
17/05/2016 23:03

Ucom․ իջեցված ռոմինգ սակագներ ԵԱՏՄ երկրների համար

Յուքոմից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ արդեն գործում է նոր եվրասիական ռոմինգի գոտի, որի մեջ մտնում են ԵԱՏՄ անդամ պետությունները (Բելարուս, Ռուսաստան, Ղրղզստան, Ղազախստան): Այսուհետ այս գոտում գտնվող բաժանորդները կօգտվեն ռոմինգի հետևյալ իջեցված սակագներից:

Մուտքային զանգեր՝ 250 դրամ / րոպե։ Զանգեր դեպի Հայաստան՝ 250 դրամ / րոպե։ Տեղական զանգեր՝ 250 դրամ / րոպե։ Միջազգային զանգեր՝ 2200 դրամ / րոպե։ SMS՝ 100 դրամ / րոպե։ Շարժական ինտերնետ՝ 250 դրամ / ՄԲ։

Նշենք, որ Ռուսաստանում MegaFon ընկերության հետ գործող ռոմինգի շահավետ առաջարկը կմնա անփոփոխ՝ գործող սակագներ: