Բացվեց Յուքոմի գլխամասային սպասարկման կենտրոնը
Այսօր հյուսիսային պողոտայում նոր տեսքով և առաքելությամբ վերաբացվեց Օրանժ Արմենիայի արդեն ռեբրենդավորված սպասարկման կենտրոնը՝ այսպիսով եզրափակելով ռեբրենդինգի ողջ գործընթացը: Որպես նոր «Յուքոմի» խորհրդանիշ և գլխամասային սպասարկման կենտրոն՝ հյուսիսային պողոտայի սրահը այսօրվանից կսպասարկի բոլոր բաժանորդներին: Ինչպես արդեն նշել էինք, Օրանժ Արմենիայի, բոլոր մարզային և երևանյան սրահները կվերափոխվեն «Յուքոմի»՝ նոր բրենդով, խորհրդանիշով և նոր քաղափարներով: Այսուհետ Օրանժ Արմենիայի, իսկ այժմ արդեն «Յուքոմի» բաժանորդներն իրենց բոլոր հարցերով պետք է դիմեն «Յուքոմի» սպասարկման կենտրոններ:
Այս օրերին Երևանում էր գտնվում նաև նորարարության բնագավառում համաշխարհային առաջատար ամերիկյան «Կալիքս» ընկերության փոխնախագահ Դեյվիդ Սեդան, ով այցելելով «Յուքոմի» կենտրոններ և ծանոթանալով կազմակերպության գործունեությանը մասնավորապես նշել էր. «Շատ ուրախ եմ հյուրընկալվել «Յուքոմին» և ծանոթանալ ձեր հիանալի թիմի հետ: Իհարկե մեր համագործակցությունը նոր չէ, որ սկսվել է, սակայն ես շատ ուրախ եմ տեսնել, թե ինչ գործունեություն է ծավալում և ինչ առաջընթաց է գրանցել ձեր ընկերությունը շուկայում:
Շատ կարևոր է, որ կա մի ընկերություն, որ ոչ միայն ներմուծում է տեխնոլոգիաներ, այլև ստեղծում և զարգացնում է այդ տեխնոլոգիաները, ինչը «Յուքոմն» անում է տարիներ շարունակ:
Երբ խոսում ենք երկու ըկերությունների միավորման մասին, հասկանում ենք, որ դա շատ դժվարին գործընթաց էր: Սակայն համոզված եմ, որ «Յուքոմի» համար գալիս են լավ ժամանակներ: Հաջողություն եմ մաղթում «Յուքոմին» և վստահեցնում եմ, որ «Կալիքսը» պատրաստ է օժանդակել ձեզ բոլոր նախաձեռնություններում»։
Այսպիսով՝ եկել է ժամանակը փոփոխությունների: Այսուհետ «Յուքոմը» հանդիսանում է կապի միասնական օպերատոր:
«Յուքոմ» ընկերությունը Հայաստանում 2009թ. սկսած կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որը հնարավորություն է տալիս մեկ կապուղով մատուցել երեք ծառայություն՝ ինտերնետ, հեռուստատեսային ծառայություն և հեռախոսակապ: 2015թ. հունիսի դրությամբ ընկերությունն ունի ավելի քան 100 000 բաժանորդ և 800-ից ավելի աշխատակից: Համագործակցելով համաշխարհային գերհզոր ընկերությունների հետ` «Յուքոմը» կարողացել է իր հաստատուն դիրքը գրավել Հայաստանի հեռահաղորդակցման շուկայում: 2016 թվականին «Յուքոմ» ընկերությունը ձեռք է բերել Օրանժ Արմենիա ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը և այժմ հանդիսանում է նաև բջջային օպերատոր:
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է