Ucom-ը հայտարարեց Orange Armenia-յի բրենդի փոփոխման մասին
2015 թվականին «Յուքոմ» ընկերությունը ձեռք բերեց «Օրանժ Արմենիայի» 100 տոկոս բաժնետոմսերը՝ այդպիսով ընդլայնելով իր ծառայությունները դեպի բջջային կապի և շարժական իներնետի ծառայությունների տրամադրում: Այժմ «Յուքոմ» և «Օրանժ Արմենիա» ընկերությունները մտել են բրենդի փոփոխման փուլ և շուտով կմիավորվեն մեկ միասնական՝ «Յուքոմ» բրենդի տակ:
Այդուհանդերձ, փոփոխությունների փուլը գրեթե աննկատ կանցնի «Օրանժ Արմենիայի» բաժանորդների համար, քանի որ առկա ծառայություններում ակնհայտ փոփոխություններ չեն կատարվել: Փոփոխությունները դեռ կլինեն ապագայում և միայն դեպի լավը:
«Յուքոմ» ընկերության որդեգրած քաղաքականության շնորհիվ ոչ միայն կպահպանվի, այլ նաև կբարելավվի «Օրանժ Արմենիայի» ողջ ենթակառուցվածքը: Առաջին քայլն արդեն արվել է՝ «Յուքոմը» սկսել է ներդնել գերժամանակակից LTE ռադիոհասանելիության ցանց Հայաստանի ողջ տարածքում:
Բրենդի փոփոխման փուլից անմիջապես հետո, որը տեղի կունենա ապրիլ ամսվա ընթացքում, բոլոր բաժանորդներին սպասվում են հաճելի անակնկալներ նոր առաջարկների, փաթեթների և ծառայությունների տեսքով:
Լինելով հայկական ընկերություն՝ «Յուքոմը» մեծ ուշադրություն է դարձնում կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը, ինչպես նաև բարեգործությանը: Այդ պատճառով, «Յուքոմը» ոչ միայն կշարունակի ուշադրության կենտրոնում պահել կրթության և մշակութային զարգացումը մեր երկրում, այլ նաև կշարունակի մի քանի հիմնական ծրագրեր և ուղղություններ, որոնք որդեգրվել և կարևորվում էին «Օրանժ Արմենիա» ընկերության կողմից: Այս տարի մենք սկսում, սակայն և շարունակում ենք տարիներ շարունակ Orange Հիմնադրամի կողմից իրականացվող «Լույս հայի աչքերին» նախագիծը, ինչպես նաև մի շարք այլ նախագծեր, որոնք այսուհետ կիրականացվեն «Յուքոմ հիմնադրամի» կողմից: 2016 թվականին մեծ ուշադրություն է հատկացվում նաև հայկական սպորտին, օգնում և քաջալերում ենք մեր մարզիկներին նոր հաղթանակների, ինչպես նաև շարունակում ենք ինժեներական լաբորատորիաների ստեղծումը Հայաստանի դպրոցներում:
«Յուքոմ» ընկերությունը Հայաստանում 2009թ. սկսած կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որը հնարավորություն է տալիս մեկ կապուղով մատուցել երեք ծառայություն՝ ինտերնետ, հեռուստատեսային ծառայություն և հեռախոսակապ: 2015թ. հունիսի դրությամբ ընկերությունն ունի ավելի քան 100 000 բաժանորդ և 800-ից ավելի աշխատակից: Համագործակցելով համաշխարհային գերհզոր ընկերությունների հետ` «Յուքոմը» կարողացել է իր հաստատուն դիրքը գրավել Հայաստանի հեռահաղորդակցման շուկայում: 2016 թվականին «Յուքոմ» ընկերությունը ձեռք է բերել Օրանժ Արմենիա ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը և դարձել նաև բջջային օպերատոր:
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է